«Եթե Ալիևն այդպիսի սահմաններ չունենար, նա արդեն իսկ գնացած կլիներ պատերազմի վերսկսման քայլին»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը
«Մենք` հայերս, պիտի հասկանանք, որ ում հետույքն էլ գնանք պաչենք, դա մեզ չի փրկելու, և մեզ կոտորելու են` որտեղ էլ լինենք, թե´ Ռուսաստանում, թե´ Եվրոպայում: Այսինքն, Հայրենիքից փախչելը մեզ չի փրկում: Հայերը փրկվելու են միայն Հայրենիքում»,- ասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
«Իրանից դեպի Արևմուտք գազ տարանցելը, բնականաբար, Ռուսաստանի շահերին դեմ է: Նույն Իրանը կարող է դա անել Թուրքիայի տարածքով, սակայն ցանկանում է, որ Թուրքիայի ազդեցությունը որոշակիորեն հավասարակշռվի, և շահագրգռված է գազատարը Հայաստանի տարածքով անցկացնելու մեջ: Բայց այստեղ կա նաև մյուս տարբերակը` կարող է հակառակը տեղի ունենալ, այսինքն, գազը Ռուսաստանից Հայաստանի տարածքով արտահանվի դեպի արևելք` Հնդկաստան: Մենք այդ երկրորդ տարբերակը հաշվի չենք առնում: Ռուսաստանը կարող է շատ լուրջ կերպով շահագրգռված լինել այս տարբերակում»,- ասում է Ստեփան Դանիելյանը:
«Լևոնի համար սիրտս ցավում է, որ այդ մարդը բանտում է: Նա իրոք վատառողջ է, և չէի ուզենա, որ նա այդ վիճակում հայտնվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)` խոսելով Մոսկվայում արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին:
Ստեփան Դանիելյանի խոսքով` Հայաստանը շատ փոքր երկիր է` նման աշխարհաքաղաքական ծրագրեր նախաձեռնելու համար, հետևաբար, Իրանն այդ հարցերը ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ: Ըստ նրա` Իրանը կարող է գազը դեպի Եվրոպա տարանցել նաև Թուրքիայի տարածքով, սակայն, քանի որ ցանկանում է որոշակիորեն հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, ավելի շատ շահագրգռված է, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր:
Քաղաքականության մեջ միշտ կա երկու նախաձեռնություն` դիվանագիտություն և պաշտպանություն: Պարզվեց, որ հայկական դիվանագիտությունը ոչ թե պարզապես պարտվել է կամ կայացած չէ, այլ միտումնավոր Հայաստանը տարել է դեպի Ռուսաստանի վասալի կարգավիճակի:
«Ցանկացած գործողություն նախապատրաստվում է: Կան հեղինակներ և կան կատարողներ: Այդ հեղինակները, ովքեր ստեղծել են այս իրավիճակը, կապված չեն Ռուսաստանի ղեկավարության հետ:
Մոսկվայում կալանավորված հայ բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մոսկվայի այսպես կոչված` «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց իրավաբան Արթուր Սաֆարյանը, ում հաջողվել է այցելել Լևոն Հայրապետյանին:
Լևոն Հայրապետյանի դեպքում շատ վտանգավոր է, նա շատ մեծ քանակությամբ դեղեր է ստանում և ժամերով: Եթե այդ ժամերը խախտվեն, դա ծանր հետևանքներ կունենա: Ես հույս ունեմ, որ դատարանի որոշումը լավ ելք կունենա, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահել այդպիսի մեծ մարդու, մեծ հայի»,- նշեց Հենրի Բակունցը:
Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական օդանավը կործանել են ռուսամետ անջատողականները, ովքեր վերահսկում են Դոնեցկի շրջանի տարածքը: Այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
«Պարզվեց, որ հայկական դիվանագիտությունը ոչ թե պարզապես պարտվել է կամ կայացած չէ, այլ միտումնավոր Հայաստանը տարել է դեպի Ռուսաստանի վասալի կարգավիճակի: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ազգային հանցագործ է, և նրան պետք է դատել ցուցադրական դատով»,- ասաց Մուրադյանը:
«Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը Ազատության հրապարակում երեկ կայացած հանրահավաքից առաջ հայտարարել էր, թե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը «լինելու է բացառիկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ»: 168.am-ը հետաքրքրվեց Արթուր Միսակյանից` ի վերջո, ինչո՞վ էր բացառիկ այդ ելույթը, ինչո՞վ էր այն արտառոց:
Կարո՞ղ է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խնդիրներ առաջացնել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համար: Այսօրվա ասուլիսին պատասխանելով այս հարցին` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին նշեց հետևյալը. «Կարծում եմ` դա պայմանավորված է Հայաստանի շահերով և Հայաստանի կառավարության որոշմամբ: Վստահաբար Հայաստանի իշխանությունները հաշվի են առնում Հայաստանի շահերը և չեն անի այնպիսի քայլը, որը կվնասի երկրի շահերին:
«Մենք դեմ ենք ցանկացած բռնության և ծայրահեղականության: Մեր համոզմունքն է, որ ցանկացած հակամարտություն և տարաձայնություն պետք է լուծում ստանա խաղաղ բանակցային ճանապարհով, երկխոսության միջոցով: Եթե կա բանակցություն, ինչո՞ւ ձեռքը մեկնել զենքին»,- նշեց Մոհամմադ Ռեյիսին:
Ըստ ՀՀ-ում Իրանի դեսպանի՝ եթե կստեղծվի համապատասխան ենթակառուցվածք, այսինքն, համապատասխան տրամագծի խողովակաշար, որևէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու:
«Այդ լուրը տխրությամբ ստացանք, բայց ես չգիտեմ` բուն պատճառն ի՞նչ է: Ցավում եմ դրա համար, որովհետև նա բավական վատառողջ է, և նույնիսկ, եթե կարճ ժամանակ մնա բանտում, դա ծանր կնստի իր առողջության վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարգև սրբազանը:
«Սարգսյանը պարզապես ասաց այն, ինչ նրանից սպասում է ընտրողը, Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը: Սարգսյանն ուղղակի հնարավորություն ստացավ բարձրաձայն ասելու այն, ինչը նա չի կարողացել անել»:
Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակը ցույց կտա` քաղաքական դրդապատճառներ ունի՞ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, թե՞ ոչ, և արդյո՞ք դրա ետևում կանգնած է Ադրբեջանը, ինչպես գրում են որոշ մեկնաբաններ:
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց խոսել այս խնդրի մասին այսօր: Արդյո՞ք սա ինչ-որ ուղերձ է Մոսկվային, թե՞ սա ընդամենը նախագահի կողմից տրված ձևական պատասխան է լրագրողի դիտարկմանը:
«Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի օգնականները, ովքեր կազմում են նախագահի հերթական ելույթի օրակարգը, «Ֆեյսբուք» են կարդում, և Սերժ Սարգսյանն արձագանքում է երկրի ներսում ընթացող բանավեճերին»:
Հայաստանն արդեն վաղուց կորցրել է իր սուբյեկտայնությունը, և Հայաստանի պաշտոնը զբաղեցնող անձը և առհասարակ ողջ ռեժիմն ընդամենը դրածո են` արտաքին կառավարման ներքո: Եվ մենք ինքնուրույն քայլեր չենք կարող անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, առաջին անգամ է հրապարակայնորեն դժգոհում Ռուսաստանի քաղաքականությունից, սակայն իր կարծիքով` նախագահն իր մտահոգությունը պետք է քննարկեր հասցեատիրոջ` Ռուսաստանի հետ:
«Իհարկե, լավ է ուշ, քան ավելի ուշ»,- մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին:
«Ես Սերժ Սարգսյանին այլևս ադեկվատ գործիչ չեմ համարում, և փորձը ցույց է տալիս, որ իր հայտարարությունները շատ իրարամերժ են և շատ դեպքերում ադեկվատ չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը` իր կարծիքը հայտնելով Հայաստանի նախագահի վերջին հայտարարության մասին:
Հարությունյանի կինը` Էլզա Սահակյանը, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գործը սարքված է, և Սահակ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել կաշառակերության դեմ պայքարի ցուցանիշներ ապահովելու նպատակով:
Այս կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայից, թե ի՞նչ կարծիք ունի Կուրղինյանի հայտարարության մասին:
«Մեր չանդամակցումը կամ գործընթացի ձգձգումը լիովին կապված է այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանի գլուխը շատ խառն է, և Ռուսաստանին այժմ ավելի շատ մտահոգում են իր հարաբերությունները Արևմուտքի հետ և ուկրաինական թնջուկը հարթելու հարցերը: Դրանից հետո կարող են մտածել»:
Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը մաղթում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին վայելել իր «թոշակը» և այլևս չվերադառնալ ակտիվ քաղաքականություն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այս շաբաթ հերթական անգամ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` հայտարարելով` «ղարաբաղյան ստատուս-քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանը պետք է կասեցնի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը և դուրս գա ճամբարային մտածողությունից: