Վարչապետը` Ջեյմս Ուորլիքի կետերի մասին. «Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին»

Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի  ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրհամյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարության  և Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ներկայացված 6 կետերի մասին:

Ի պատասխան` Հովիկ Աբրահամյանը նախ կարծիք հայտնեց, թե դա Ջեյմս Ուորլիքի անձնական դիրքորոշումն է: Իսկ երբ լրագրողները նկատեցին, որ Ուորլիքն իր ելույթում ընդծել էր, որ դա ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է, վարչապետն ասաց.

«Ամեն դեպքում ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, ինչ առումով, որ պետք է վերադարձնենք տարածքներ և այլն, և այլն: Բոլոր քայլերը պետք է հստակ հնչեցվեն, և այս խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում: Դա է լինելու մեր սկզբունքը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031