Հովհաննես Իգիթյան. «Երբեք էլ ուշ չէ, Հայաստանը պետք է գտնի մոդելը` այս պրոցեսից անվնաս կերպով դուրս գալու համար»

«Մի կողմից` իհարկե, լավ է, որ Ազարովը Ղարաբաղի մասին լսել է, այսինքն` գոնե այդ բառը գիտի, բայց Ազարովը մի բան չգիտի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական սահման չեն ունեցել վերջին 100 տարվա ընթացքում, նույնիսկ` խորհրդային ժամանակաշրջանում, և հիմա Ազարովի խոսքերով կամ ձեռքերով անհնար է պատ կառուցել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անտոն Ազարովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև կարող է լինել մաքսային սահման:

Իգիթյանը նկատեց, որ իշխող ՀՀԿ-ի անդամները, նախկինում մեկնաբանելով սեպտեմբերի 3-ի որոշումը, ասում էին, թե Լեռնային Ղարաբաղը վտանգի տակ է, այդ պատճառով է Հայաստանը միանում Մաքսային միությանը, բայց հիմա ստացվում է, որ խոսում ենք ԼՂՀ-ի` ոչ միայն ռազմական ու քաղաքական, այլև տնտեսական անվտանգության մասին. «Ռուսաստանը, ինչպես և սկզբում` սեպտեմբերի լույս 3-ի գիշերը, հաշվի չառավ Հայաստանի կարծիքը, այլ ուղղակի ստիպեց, որ` Հայաստան, դու պետք է դառնաս Մաքսային միության անդամ, այնպես էլ հիմա Ռուսաստանի արհամարհանքը Հայաստանի հանդեպ, նրա կողմից Հայաստանի շահերը որևէ ձևով հաշվի չառնելըև այս մթնոլորտը շարունակվում է: Եվ Ազարովի հայտարարությունը լրիվ տեղավորվում է այս ընդհանուր արհամարհանքի մթնոլորտի մեջ… Մի խոսքով, երբեք էլ ուշ չէ, Հայաստանը պետք է գտնի մոդելը` այս պրոցեսից անվնաս կերպով դուրս գալու համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս