Լևոն Տեր-Պետրոսյան. «Դո՛ւք պետք է կարողանաք պահպանել մեր անկախությունը» (տեսանյութ)

1945 թ. մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի առթիվ այսօր Հաղթանակի զբոսայգի այցելեցին ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, զբոսաշրջիկներ և շարքային քաղաքացիներ, այլև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) և Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ղեկավարությունը և անդամները:

Բնականաբար, ուշադրության կենտրոնում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Կոնգրեսի առաջնորդը բարձր տրամադրություն ուներ, այդ նույն տրամադրությամբ էլ իր համախոհների` Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Վահագն Խաչատրյանի, Գագիկ Ջհանգիրյանի և այլոց հետ միասին զրուցելով` քայլեց մինչև իր մեքենան, թեև հրաժարվեց պատասխանել ողջ ընթացքում իրեն ուղեկցող մի խումբ լրագրողների հարցերին:

Levon Ter-Petrosyan22 (2) Levon Ter-Petrosyan22 (3)

Ըստ Newsbook.am լրատվական կայքի` ավելի վաղ ՀԱԿ առաջնորդը միայն մեկ փոքր մեկնաբանություն է տվել` Շուշիի ազատագրման 20-ամյակի առնչությամբ: Հարցին` կկարողանա՞ն արդյոք Հայաստանի գործող իշխանությունները պահպանել ձեռք բերած հաղթանակն ու Հայաստանի անկախությունը, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Դո՛ւք պետք է կարողանաք պահպանել մեր անկախությունը»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս