«Ղարաբաղի կարոտն ենք զգում, էս ա մեր ցավոտ տեղը». Սուսաննա Առուստամյան
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող ռազմական գործողություններից ինչ-որ կերպ զերծ մնացած 10 ընտանիք ավելի քան 2 շաբաթ ապաստանել է Երևանի «Բլուր» հյուրանոցում: Հյուրանոցի սեփականատեր Հերմինե Գալստյանի խոսքով՝ իր ընկերներն օգնել են իրեն, որ արցախցիները Երևանում մնալու ընթացքում ոչնչի կարիք չունենան: Ընկերների մի մասը հոգացել է քնելու ներքնակների, մյուսները՝ հագուստի, ոմանք էլ՝ երեխաների խաղալիքների ու զանազան վայրեր այցելելու հարցերը:
Հարսի ու թոռան հետ ժամանակավորապես Երևանում ապաստանած Սուսաննա Առուստամյանը 168.am-ի հետ զրույցում պատմում էր, որ եկած օրից ոչնչի կարիք չեն ունեցել, միայն Արցախի կարոտն է նեղում:
«Ղարաբաղի կարոտն ենք զգում, էս ա մեր ցավոտ տեղը»,- ասում էր Սուսաննա Առուստամյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում