Հայտնի է, որ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանոմ ՝ մեկ կին և մեկ երեխա: Խոսելով զինվորականների շրջանում զոհերի մասին, ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն ասաց.
Մինչ ՍԴ–ում փակ դռների ետևում ընթանում է նախագահի ընտրությունը, մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը մեծ հավանականությամբ չի հավաքի իր համար վճռորոշ՝ մեծամասնության ձայնն ու ՍԴ նախագահի ընտրության համար վճռորոշ «սպիտակ ծուխն» այսօր ևս չենք տեսնի:
«Ես քննարկումներին, անշուշտ, մասնակցում եմ և պատրաստել եմ արդեն հարցեր (այսօր հարցերը, ըստ էության, կսկսվեն իմ հարցերից), հարցեր են տրվելու թեկնածուին, կլսեմ պատասխաններ, ելույթ եմ ունենալու, կլսեմ նաև իր եզրափակիչ ելույթը, ամփոփումներ կկատարեմ ես իմ մեջ և իմ ընտրությունը կիրականացնեմ»,- առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց Արևիկ Պետրոսյանը:
Երկրորդ շաբաթն է, ինչ հանրապետությունում մեկնարկել է հանրակրթական ուսումնական գործընթացը, ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներդրված Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցով սահմանված վարքականոնները դպրոցականների ծնողներին բաժանել են երկու մասի:
Սահմանադրական դատարանում այսօր աշխատակարգային նիստի օրակարգում է նաև Բարձր դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է և՛ ինքնաառաջադրվել, և՛ առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ներկա իշխանությունն անընդմեջ խոսում է քաղաքացիների կյանքի որակի բարելավման, «նոր Հայաստանում նոր պայմաններով» ապրելու մասին, բայց մարդկանց տարբեր խմբեր չեն դադարում փակել ճանապարհներ, կառավարության, Ազգային ժողովի, գերատեսչությունների շենքերի բակում բողոքի ակցիաներ իրականացնել՝ այդ կերպ փորձելով բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Այդ ակցիաների մի մասն էլ հաճախ մնում է անպատասխան:
Երեկ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թ. ռազմավարությունը։
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը, որը, ինչպես նշել են երեք ուժերը տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնվել է, քանի որ «իշխանությունները ձախողել են ամենուրեք», քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը դիտարկում է՝ որպես «հստակ ընդդիմադիր բևեռների ձևավորմանն» ուղղված քայլ:
Նախորդ շաբաթների ընթացքում մամուլում սկսեց շրջանառվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի՝ չարաշահումների մեջ կասկածվելու վերաբերյալ տեղեկություն:
Բնականաբար, այն հիմնավորումները, որոնք ներկայացվել են, չեն կարող հիմք ծառայել, որպեսզի օրենսդրական նման փոփոխություն լինի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ էության հիմնավորումները վերաբերում են նրան, որ մասնագիտացված դատարան է անհրաժեշտ ստեղծել, մասնագիտացված դատավորներ պետք է լինեն նմանօրինակ գործերով, որոնք սահմանված են կոնկրետ օրենսդրությամբ: Եվ 2-րդը ծանրաբեռնվածության խնդիրն է, որ բարձրացրել են, որ նման կերպ նրանք փորձում են լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը:
«Վերջին օրն է՝ 6 ամիս տևած, ամենաերկար, թերևս, արտակարգ դրության Հայաստանի պատմության մեջ, որը, կարելի է ասել, այդքան էլ արդյունավետ չէր, որովհետև մենք ունեցանք բավականաչափ շատ վարակված մարդիկ, զոհեր, մենք գրավեցինք առաջին տեղը եվրոպական երկրների մեջ 100.000 բնակչի շրջանում տարածվածության առումով կորոնավիրուսի, մենք տարածաշրջանում առաջին տեղ ենք գրավում թե՛ տարածվածության. և թե՛ մահացության առումով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «COVID-19 Հայաստան, փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության 6 ամսվա ընթացքում ի՞նչ բացթողումներ ու ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել:
«Իրավաբանի կողմից ավելի շատ մանրամասնորեն ներկայացվեցին բոլոր իրավական պատճառաբանություններն ու հիմքերը, որով Եղեգնուտի նախկին մարզպետը չի կարող ընդհանրապես ոչ մի րոպե պաշտոնավարել: Այո, որպես համայնքապետի պաշտոնում՝ ոչ մի րոպե: Նրա կատարած բոլոր գործողությունները ոչ իրավական են»,- կառավարությունում վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը, որն աջակցում է Եղեգնուտ համայնքի բնակիչներին:
Այսօր առավոտից Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` մարզպետի որոշման դեմ բողոքելու։ Այդ որոշմամբ վերականգնվել են նախկին գյուղապետի՝ Ռազմիկ Մարգարյանի իրավունքները, որին գյուղի մեծ մասը չի ընդունում:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցից 36-ը չզեկուցվող էին, իսկ դրանցից մեկը վերաբերում էր ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության շենքի կապիտալ նորոգմանը: Կառավարությունը որոշեց Երևանի Տիգրան Մեծ 50 հասցեում գտնվող դատախազության մասնաշենքը, որը տրամադրված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը, կապիտալ վերանորոգելու նպատակով դատախազությանը տրամադրել 44 միլիոն 758 հազար 900 դրամ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակի ու հաստիքացուցակի վերաբերյալ, որի նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:
Վանաձորի բնակիչ Հասմիկ Խաչատրյանը, որն օրեր առաջ է կորցրել մորը՝ Գեղեցիկ Մարգարյանին, վստահեցնում է՝ սխալ է, որ մոր մահվան վկայականում որպես մահվան պատճառ է գրված կորոնավիրուսը: Հասմիկ Խաչատրյանի խոսքով՝ օգոստոսի 15-ին 12 տարի ինսուլին ստացող մորը շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի ԲԿ, իսկ մահվանից հետո բժիշկները նրա մոտ ախտորոշել են կորոնավիրուս:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Դավիթ Գիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննության ընթացքում դատավոր Դավիթ Գրիգորյանն անդրադարձավ բողոքում ներկայացրած փաստին, թե դատախազությունը տեղյակ չի եղել, որ գործը մակագրվել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանին, և նա վարույթ է ընդունել գործը, ուստի այդպիսով իրենք ինքնաբացարկ ներկայացնելու իրավունքից զրկված են եղել:
Շուրջ 6 ամիս է` Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն: Արտակարգ դրության առաջին ամիսների ընթացքում դադարեցված էին նաև օդային փոխադրումները: Օգոստոսի 12-ին, երբ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում ներկայացնում էր երկրում Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը, հայտնեց, որ հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել:
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավորներ Սևակ Հովակիմյանի, Անդրանիկ Մնացականյանի և Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր կայացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննության հերթական նիստը:
Երեկ Ազգային ժողովում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լրագրողների հարցերին, ասել էր, թե «առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ դատական նիստերը ձգձգելու և ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ՝ արդարադատությունից խուսափելու: Չգիտեմ… այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ դատավորն ինքնաբացարկ է հայտնում, այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, կամ չի հայտնում ինքնաբացարկ, երբ… Բնականաբար, այս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»:
Սեպտեմբերի 7-ին Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով, որը շատերը կոչում են «Մարտի 1»-ի գործ, տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ դատական նիստերը կոչելով ֆարս, անբովանդակ միջոցառում, թանկարժեք ժամավաճառություն:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու, նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) 2020 թվականի օգոստոսի 7-ից ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարելու է մրցույթներ:
Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում երեկ կայացավ գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերայի բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսի՝ Գառնիի տարածքում կայանալը պայմանավորված էր նրանով, որ 300 տարի առաջ Լոնդոնում բեմադրված օպերայի լիբրետոյի պատմական գործողությունները տեղի են ունեցել Գառնիի հեթանոսական տաճարում:
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարությունը՝ նշելով, թե իշխանությունները անկարող են իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն, խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչն էլ հանգեցնում է ձախողման:
Մարալիկի ԱԿ-ի ծննդատան 13 աշխատակիցներն արդեն 8 ամիս աշխատավարձ չեն ստացել: Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունը մերժել է Մարալիկի ԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը, այսինքն՝ որոշել է դադարեցնել ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ տարեկան կտրվածքով այնտեղ չի գրանցվում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար:
Խաղողի մթերման համար մնացել են հաշված օրեր: Մթերող գործարանների մեծ մասը պատրաստ է խաղող գնել 135 դրամով: 20 տարվա պատմություն ունեցող խաղողի այգու հիմնադիր Արտակ Սարգսյանի խոսքով՝ այդ գինը խաղողի ինքնարժեքից 10-15 դրամով է ավելի, ու այդ գնով խաղող վաճառելու դեպքում խաղողագործն ինն ամիս աշխատելուց հետո արդյունքում ձեռնունայն կմնա:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վահե Միսկարյանի նախագահությամբ, այսօր նշանակված Սերժ Սարգսյանի, Սերգո Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Պատճառը նիստին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությունն էր:
Օգոստոսի 31-ին «Փաստինֆո»-ն տեղեկություն էր հրապարակել, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում. 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է «ՀՅԴ-ն` ընդդեմ Արման Բաբաջանյանի» գործով դատական հերթական նիստը:
«Չեմ հավատում, չեմ հավատում: Ես ինքս էլ օգտագործել եմ, չեմ հավատում: Հաճախակի եղել ա հավաքույթ, ես էլ եմ խմել: Նենց չի, որ օրեր ա անցել, ժամանակ է անցել, որ թազա պարտյա գա, որ ես ասեմ՝ թազա պարտյա ա, միգուցե սխալվել ա: Չկա տենց բան, ինքը չի կարա սխալվի: Մինչև ինքը չստուգի, ինքը չի կարա սխալվի: Ինքը փորձառու մարդ ա: Առաջին դեպքը չի, որ ինքը պտի… Ինքը աշխատել ա, դրան ծանոթ ա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հովսեփյանի հարևանուհին՝ տիկին Անահիտը, որն 1984 թվականից ճանաչում է Աշոտ Հովսեփյանին ու վստահեցնում, որ նրա նման հարևան փողոցում չկա: