«Խաղադրույք՝ երկու ժողովուրդների վրա». Գորբաչովը՝ արցախա-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ՌԻԱ Նովստիի հետ զրույցում անդրադարձել է այսօր վաղ առավոտյան Ղարաբաղի շուրջ սկսված սրացմանը, ասել, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով լուծման ուղի գտնել:

«Եթե որևէ մեկը ցանկանա հաղթել, ապա դա կբերի միայն սրացման ու բախումները, որոնք կշարունակվեն երկար տարիներ: Իսկ եթե մտածեն այն մասին, որ բարելավեն հարաբերությունները, որպեսզի դա ժողովուրդներին չպառակտի և չկագնեցնի բարդ իրավիճակի առաջ, ջանքեր պետք է գործադրվեն հետագա կարգավորման համար»,- ասել է Գորբաչովը ՌԻԱ Նովոստիին:

Նա նաև նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում բավական լուրջ է:

«Ոչ, պետք է խաղադրույք անել երկու ժողովուրդների վրա, մենք պետք է շփվենք նրանց հետ, մենք պետք է կենտրոնանանք այն փաստի վրա, որ այստեղ միակ շահը կլինի այն, որը երկու ժողովուրդն էլ կունենան… Բայց եթե ուզում են ինչ-որ բան ավերել, ոչնչացնել… ապա դրանից ոչ մի լավ բան չի ստացվի», – ասել է Միխայիլ Գորբաչովը:

Տեսանյութեր

Լրահոս