Փոքրիկ ղարաբաղցին ու նրան հյուրընկալած մեծ բարեկամները

Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելուց հետո եղվարդցի ամուսիններ Սարգիս Պողոսյանն ու Արփինե Արմենակյանը հյուրաընկալել են ստեփանակերտցի երկու ընտանիքի, այս 15 օրերի ընթացքում դարձել են արդեն մի ընտանիք ու մի բակում ապրում են հույսով, որ օր առաջ խաղաղություն կլինի:

«Սեպտեբերի 27-ին սկսել են կրակելը, առավոտվանից, մենք էլ գնացինք մեր նկուղ, 2 օր մնացինք, տեսանք, որ սաստկանում ա, մեր տղան, թե՝ էս ձև չի շարունակվի, գնանք Երևան: Եկանք, կեսգիշերին էս ղաշանգ տղան դիմավորեց, բերեց ստեղ, մատաղ»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր ստեփանակերտցի Սերգեյ Սարգսյանը:

Արցախցի բարեկամների առաջ տան դռները բացած եղվարդցիներն էլ ժպիտը դեմքներին մեզ պատմում էին, թե ինչքան է բախտները բերել, որ հենց Սերգեյ պապի ու հարևանուհու ընտանիքին են հյուրընկալել:

«Ընդունել եմ, բայց չեմ զգում, որ 8 հոգի մարդ կա, ինչ-որ մի ընտանիք լինենք: Դաժե չեմ պատկերացնում, որ իրանք մի օր գնան, ոնց ա լինելու: Երեխեքին սովորել ենք, իրենց ասում եմ՝ հարսիկներս: Տղաս ասում ա՝ արդեն 3 պապիկ ունեմ, 3 տատիկ ունեմ: Մեր համար էդ նորմալ բան ա, որովհետև, եթե նույնիսկ չլիներ պատերազմական վիճակ, բոլորն էլ գիտեն, որ հայերը հյուրասեր, հյուրընկալող մարդիկ են: Իրենց դռները միշտ բաց են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տանտիկին Արփինե Արմենակյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս