«Տղերքս ընդեղ են, ես՝ էստեղ, գիշեր-ցերեկ լաց իմ լինում». 68-ամյա Ալբերտ պապ
68-ամյա Ալբերտ պապին հանդիպեցինք Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում: Երբ խնդրեցինք իր հիշողություններից մի քանի բան պատմել, պապն առաջինը սկսեց նեղսրտած խոսել այն մասին, որ հոգով ու մտքով Արցախում է, որտեղից տղան ստիպելով է Հայաստան ուղարկել:
«Գալիս չիմ ըլալ, տղաս ստիպել ա, թե՝ «պապա, քինա»: Ես ստեղ եմ, խոխա տղեքս են ընդեղ, իսկ ես՝ ստեղ: Գիշեր-ցերեկ լաց իմ լինում՝ տղաս ի՞նչ կդառնա, հո՞ւնց կդառնա»,- 168.am-ին պատմում էր Ալբերտ պապը:
Որ այստեղ ապահով է, պապը չի ժխտում, բայց իր տունն ուրիշ է:
«Էս մարդիկ մեզ լավ պահում ա, սիգարետով ապահովում ա, հացով ապահովում ա, շորով ապահովում ա, ապրում ենք, մինչև տեսնանք՝ յա կմեռնենք, յա կգնանք մեր տները:
Մեր տները քանդվել ա, ցրիվ ա եկալ, գնանք Ղարաբաղում մի բուն շինինք, մեր հողումը գնանք, հա, ստեղ էլ ա վիշի, ստեղերք էլ ա լավ, բայց որ մեր հողումն ենք քինում, ավելի լավը նա ա… Բայց կռիվը պրծնի, թուրքերեն պրծնինք, գնանք, ետ դառնանք մեր տները, լավ կապրենք»,- պատմում էր պապը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում