«Սա նվազագույնն է, ինչ մենք՝ որպես քաղաքացիներ, պետք է անենք». հերթեր արյունաբանականի բակում

Օրվա երկրորդ կեսին առողջապահության նախարարությունը, ելնելով արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, արյունատվության կոչ հնչեցրեց: Դրանից ավելի քան 5 ժամ անց անգամ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի»ի մոտ քաղաքացիների հերթեր էին: Հավաքվածները 168.am-ի հետ զրույցում միաբերան նշում էին, որ պատրաստ են հերթում սպասել այնքան, ինչքան անհրաժեշտ լինի:

«Ինքնազգացողությունս շատ լավ է: Նաև ինչ-որ առումով, շատ փոքր առումով սիրտս հանգիստ է, որ շատ փոքր չափով իմ քաղաքացիական փառքը կատարեցի, չնայած գիտակցում եմ, որ սա ոչինչ է համեմատ այն մարդկանց հետ, ովքեր հիմա սահմանին կյանքի ու մահու կռիվ են տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց արդեն արյուն հանձնած քաղաքացիներից մեկը:

Վերջինս նշեց, որ արյուն հանձնելուց հետո ասել են, որ 15 րոպե նստի, հյութ ու շոկոլադ են հյուրասիրել, ասել, որ պարտադիր ուտի և խմի:

«Ինքնազգացողությունս շատ լավ է, բայց կարծում եմ՝ սա նվազագույնն է, ինչ մենք՝ որպես քաղաքացիներ, պետք է անենք, իհարկե, եթե համապատասոխանում ենք պահանջներին»,-նշեց քաղաքացին:

Իսկ պահանջների ցանկին քաղաքացիները կարող են ծանոթանալ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» կայքում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս