Բաժիններ՝

Ժամը 17-ի սահմաններում հակառակորդը ունի շուրջ 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկայի և 400-ից ավելի անվերադարձ կորուստ՝ անձնակազմի մոտ. ՊԲ հրամանատարի տեղակալ

«Այս պահի դրությամբ շարունակվում են  մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է՝ ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում և աճում է»,- ներկայացնելով արցախաադրբեջանական սահմանին առկա իրավիճակը՝ ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

ՊԲ հրամանատարի տեղակալի խոսքով՝ ՊԲ ստորաբաժանումներն ուղղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում՝ նաև մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացումը՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ:

«Ժամը 17-ի սահմաններում արձանագրվել են հակառակորդի հետևյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավելի անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ: Նախնական տվյալներով՝ ՊԲ ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ»,- նշեց Արթուր Սարգսյանը:

ՊԲ ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ մարտերը չեն ընկճել անձնակազմին, անձնակազմի մարտական ոգին բարձր է, և «ուժեղ ենք, քան երբևիցե»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս