«Այդպիսի բան երբեք չի եղել: Մեր զինված ուժերը մշտապես շատ արդյունավետ կերպով զբաղվում էին մարտական պատրաստվածությամբ, մեր զինված ուժերը պարբերաբար անցկացնում էին զորավարժություններ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որոնց համաձայն՝ Ապրիլյան պատերազմը սկսվեց, որովհետև ՀՀ զինված ուժերը գտնվել են ոչ պատշաճ վիճակում, և թշնամին դրանից օգտվել է:
2017 թվականին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատել:
«Միակ երկիրը Թուրքիան էր, որ չդատապարտեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը: Սա նշանակում է, որ արդեն մինչ այդ պահը Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ է Ադրբեջանին»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն էր Ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիայի դերակատարությունը:
«Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու, այդ թվում՝ նաև Ստեփանակերտը։ Այսինքն` եթե մի պահ ենթադրենք, որ մեր օդային տարածքն անպաշտպան է եղել, ապա պետք է ավելացնենք, որ ադրբեջանցիները մեզ ուղղակի խղճացել են, չէ՞, չեն ցանկացել մեզ վնասել։ Դուք այդպիսի բան սպասո՞ւմ եք նրանցից, չի կարող այդպիսի բան լինել, չի կարող»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր, իսկ այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ամբողջ Արցախի օդը:
«Ես նորից եմ ասում, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ոչ գաղտնի, ոչ բաց: Չի ստորագրվել: Ես Ձեզ ուղղակի կոչ եմ անում այդ փաստի վերաբերյալ չդատել իմ ասածներով, այլ դատել փաստերով: Դուք կարող եք վերցնել ԵԱՀԿ-ում տարածված Մինսկի խմբի համանախագահների 2016թ. ապրիլի 12-ի հայտարարությունը: Այդտեղ շատ հստակ գրված է, որ ուժի մեջ է 94թ. անժամկետ համաձայնագիրը: Եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:
«Համենայն դեպս, հանցագործության որևէ դեպք ինձ հայտնի չէ: Եթե հայտնի լիներ հանցագործության որևէ դեպք, իհարկե, կլիներ նաև դատաքննություն և այլն: Իսկ ո՞վ է ասել, որ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն: Էդպիսի հասկացողություն չկա: Թերացում նշանակում է՝ թերացում, թերացումը անդրադառնում է մարդու, ուրեմն, պաշտոնեական առաջխաղացմանը, իր ծառայության շարունակմանը և այլն»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե հետախուզությունը թերացել է, դա նշանակում է՝ ավելի խորը հետևանքներ, քան Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը, և արդյո՞ք հետախուզության թերացման հետ կապված եղել են քրեական գործեր, կանգնե՞լ են մարդիկ պատասխանատվության առաջ, թե՞ ոչ:
Այսօրվա ասուլիսում Yerevan Today» կայքի թղթակիցը Սերժ Սարգսյանից հետաքրքվեց․ Այն ժամանակ, երբ Դուք իշխանության էիք, երբ Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ, դրան հաջորդող ժամանակահատվածում բազմաթիվ մեղադրանքներ կային սպառազինության, զենքերի որակի, դիզվառելիքի և սպայական կազմի աշխատանքի որակի մասին: Ինչո՞ւ այդ ժամանակ, երբ Դուք իշխանության էիք, չեղավ արձագանք, վերաբերմունք նաև իրավական հարթությունում»։
Այսօրվա ասուլիսի ժամանակ «Ա1 plus»-ի հարցն այն մասին էր, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստվում է ներողություն խնդրել Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներից:
Ինչպես ես իմ ներածական խոսքում ասեցի, այո, 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Խաչատուրովը, և մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք՝ որը պետք է լիներ մեր առավելագույն խնդիրը և նվազագույն խնդիրը:
«Այդ լուրերը կեղծ լուրեր են: Ես երբևէ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն, որ կարող էր վնասել մեր ժողովրդին կամ վտանգ լինել մեր հայրենիքի համար, չէի կարող ունենալ: Ուղղակի ամոթ է, իրոք ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին, ովքեր, ելնելով քաղաքական նպատակներից կամ հակակրանք ունենալով իմ անձի հանդեպ, շահարկում են այդպիսի թեմաներ: Բայց կարծում եմ, որ դա մարդկանց նեղ շրջանակի կարծիք է»:
«5-րդ ալիք» հ/ը հնչեցրած հարցը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան պատերազմին նվիրված ասուլիսի ընթացքում վերաբերում էր նրան, թե արդյո՞ք վերջինս հույս ունի, որ Տավուշյան դեպքերից հետո ԱԺ քննիչ հանձնաժողովը ձեռնպահ կմնա իր զեկույցը ներկայացնել և հարցը թողնել մինչև 2050թ.:
«Մենք պայմանավորվեցինք, որ հանձնաժողովի աշխատանքներին այսօր մենք գնահատական չենք տալու: Ուղղակի, քանի որ Ձեր հարցի մեջ կար ենթահարց կամ հաստատում առ այն, որ ես քաղաքական մեծ ակտիվություն եմ ցուցաբերում, ապա ես դրա հետ համաձայն չեմ: Էդ ի՞նչ ակտիվություն եմ ես ցուցաբերել, որ դուք էլ այդպես բարյացակամորեն դա նկատել եք: Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն, որովհետև Ապրիլյան քառօրյան թեև շատ սերտ շաղկապված է քաղաքականության հետ, բայց այսօր մենք խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից ու հետևանքներից»։
Իսկ ինչի՞ համար մենք պետք է Ադրբեջանից ներողություն խնդրենք: Այն բանի համար, որ մենք, հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավո՞ւնքը: Իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշե՞լ: Այն բանի համար, որ նրանք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերում և այդպիսով իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությա՞նը:
168.am-ը հարցում իրականացրեց՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վարչապետի հայտարարության վերաբերյալ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում է անցկացրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ Նրա թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնի համար ևս քննադատության տեղիք էր տվել։ Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը փոխանցեց իր տպավորությունները:
Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.7% անկում: Դրան զուգահեռ՝ անկում է ապրել, ամենամեծ երկնիշ անկումն ունեցել ենք շինարարության ոլորտում, որը պարետի կողմից երկու ամիս շարունակ ուղղակի արգելված գործունեության տեսակ էր:
Այցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանականորեն անվանել է «հեղափոխության բերքահավաք»՝ շեշտելով, թե նախկինում այդ հատվածի բնակիչներին խոստումներ են տվել, ու այսօր այդ խոստումները կատարվում են:
Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի՝ առաջին անգամ գործող մանկապարտեզ ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում՝ համայնք կատարած այցի ժամանակ: Ծովասարում նաև ճանապարհաշինության սուբվենցիոն ծրագիր է նախատեսվում:
«Իմ քայլը» խմբակցությունը որոշում՝ քվեարկության հետ կապված, չի կայացրել: Եղել է հանդիպում, որի ընթացքում եղել է հարց ու պատասխան:
«Չեմ ուզում երկար մնամ, որովհետև… դե հեռու-հեռու կանգնեք, մի քիչ շփվենք»,- Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բնակիչների հետ հանդիպումն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արդեն երկրորդ անգամ կայացավ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության «Մեդիա Վահան 2020» տարվա ամփոփիչ մրցանակաբաշխությունը:
«Տեղի հարցով ընդեղ ավելի հարմար էր, Կասյանում, ճիշտը որ ասենք: Հա, հասնելը դժվար չի, մոտիկ ա ավելի, բայց առևտուրը մի քիչ էն չի: Ինչ-որ անում ենք, էդ էլ ընդեղի ժողովուրդն են գալիս, ով որ մեզ արդեն ծանոթ ա էլի, արդեն գիտի մեր տեղը, նրանք են գալիս: Ստեղից էնքան շատ առևտուր անողներ չկան: Արդեն 2-րդ շաբաթն ա, ու ինչ-որ տարբերություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչներից մեկը, որ արդեն երկու շաբաթ է՝ Հրազդանի տոնավաճառին կից բացված գյուղմթերքի տոնավաճառում փորձում է իրացնել իր ապրանքը:
«Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ վաճառք է կատարվում էս շուկայում, և մարդկանց հոսքը գնալով ավելանում է: Անցած շաբաթվա համեմատ՝ այս շաբաթ ավել է մարդկանց հոսքը արդեն, որովհետև անտեղյակ էին, որ գործում ա շուկան: Մեր հիմնական հաճախորդները, ճիշտն ասած, Կասյանի շուկայից են գալիս, որպես լավ ապրանք, որպես մատչելի և որակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղմթերքի տոնավաճառում իր ապրանքը իրացնող Արարատի մարզի Ոսկետապի բնակիչ Պատվական Մարգարյանը:
«Հնարավորության սահմաններում անցած շաբաթվանից սկսած տեղեկացման պրոցեսը, ինչքան հնարավորություն եղել ա, արել ենք: Էկոնոմիկայի նախարարությունն էլ, իր մասով, էլի նույնիսկ էդ հարցում էլ ա աջակցել, օժանդակել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արդեն Հրազդան տոնավաճառի հարակից տարածքում գործող գյուղմթերքի տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը:
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծման թեմայով քննարկման ժամանակ փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը կարծիք հայտնեց, թե այն չափանիշերը, որոնք սահմանված են առաջարկվող նախագծով, խնդրահարույց են:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը տուգանվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին հրավիրած ասուլիսի դահլիճ առանց դիմակի մտնելու համար:
«Առաջին հերթին՝ պետք է ստեղծվի նախաքննության մարմին, որն իրականացնելու է կոռուպցիոն բնույթի գործերի քննությունը, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն դատարան, որը վերջնարդյունքում կքննի այդ հանցագործությունները և կիրականացնի արդարադատություն»,- մասնագիտական հակակոռուպցիոն դատարանի թեմայով քննարկման ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
«Շատ կարևոր է դատավորների ճիշտ ընտրությունը, որովհետև եթե մենք ձախողենք կադրերի առումով, բնականաբար, նաև ձախողելու ենք հանրային սպասումները»,- մասնագիտական հակակոռուպցիոն դատարանի թեմայով քննարկման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Կառավարության այսօրվա հերթական նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ծրագիրը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող գործունեության մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին:
Այսօր Կառավարության նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրի քննարկման ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ քննարկում էր ՀԴՄ-ներ տպել-չտպելու հարցը, հանկարծ հիշեց մոտ 2 տարի առաջ իր հանդիպումները բիզնեսմենների հետ: