«19 տարեկան տղա ունեմ՝ թողած սահմանին, մի րոպե չենք կտրվում մեր հողից». Իրինա Գրիգորյան
Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության վրա հարձակումից մի կերպ փրկվածներից է նաև 37-ամյա Իրինա Գրիգորյանը, որը երկու օր առաջ, այլ ելք չունենալով, որոշել է դուրս գալ Արցախից: Այժմ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում է՝ հարազատների հետ: Բայց հոգով տիկին Իրինան սահմանին է՝ ժամկետային զինծառայող որդու կողքին:
«19 տարեկան տղա ունեմ՝ թողած սահմանին, ժամկետային ծառայող ա: Այ էդպես, մի րոպե, մի րոպե չենք կտրվում ո՛չ մեր հողից, ո՛չ մեր երեխաներից, ո՛չ մեկից, ո՛չ մեր տնից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Իրինա Գրիգորյանը:
Իրինա Գրիգորյանի խոսքով՝ տղամարդիկ սահմանին են՝ թիկունք թիկունքի կանգնած: Ասում է՝ օր առաջ պատրաստ է Արցախ վերադառնալ:
«Դրա կարոտը, դրա քաղցրությունն ուրիշ ա»,- ասում է տիկին Իրինան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում