Օնիկ Գասպարյանը պատերազմը դադարեցնելու մասին այդպիսի բան չի ասել, չէր էլ կարող ասել. Փաշինյան
Այսօր Ազգային Ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 2020թ. վերաբերյալ ամենակարևոր ասելիքը պետք է կապված լինի 44-օրյա պատերզմին: Փաշինյանի խոսքով` «պատեհ առիթ» ունի պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու»:
«Ընդ որում շատ կարևոր է ընդգծել, որ մենք այս ըթնացքւոմ ունեցել ենք թյուրըմբռնումներ ոմանք հատուկ պլանավորված, ոմանք գուցեև ակամա և ոչ դիտավորյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ու պարզվեց, ըստ Փաշինյանի, առաջին ապատեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունն էր, թե վերջինս պատերազմի չորրորդ օրը` ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և գնահատականը` նշելով, որ 2–3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:
«Ուզում եմ սկսել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ին արած հայտարարությունից: Նոյեմբերի 17-ին այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը` նշելով, «որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերամզը կանգնեցնելու համար»:
«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու ասել, պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի՛ ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված: Ընդհակառակը, ասել է, որ, խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է, ընդհակառակը ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի: Ընդգծում եմ` Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի:
Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել մի պարզ պատճառով, որովհետև 2020թ-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի ունեցած ելույթում, զեկույցում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք ամսաթվին` 2020 թ-ի օգոստոսի 21-ին, հավաստիացրել է` Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին: Էլի եմ ասում`Գլխավոր շտաբի պետը 2020 թ-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդին զեկուցել է` Արցախյան ուղղությամբ ՀՀ Զինված ուժերը կարող են առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին: Սա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գնահատականն է եղել 2020 թ-ի օգոստոսի 21-ին և 2020 թ-ի օսեպտեմբերի 30-ին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` այս ամենը չի նշանակում,թ ե ՀՀ քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու համար և ԱԺ ամբիոնից հիշեցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի վերաբերյալ երեք պաշտոնական հայտարարություններն ու պայմանավորվածությունները:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: