Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքային շեմը փոխվեց. ԱԺ-ն նախագիծն ընդունեց ամբողջությամբ

ԱԺ-ն այսօ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստանն» խմբակցության նախագիծը` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին: Նախագծով առաջարկվում էր փոփոխել օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, այն է ՀՀ ԶՈՒ-ում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 36 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, փոփոխել և բոլոր սպայական կոչումների համար պահեստազորում գտնվողների տարիքը սահմանել 63 տարեկան: Առաջարկվում էր նաև փոխել 1-ին հոդվածի 4-րդ կետը, պայմանագրային զինվորական ծառայության սահմանային տարիք սահմանել մինչև 63-ը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:

Առաջին ընթերցմամբ այս կերպ ընդունվելուց հետո Կառավարությունը ներկայացրել էր իր առաջարկները, որոնց համաձայն պետք է սահմանել զինվորական կոչումների պահեստազորի ծառայողների համար տարիքային սանդղակ:

«Շարքային, կրտսեր ենթասպայական կազմի համար 48 տարեկանը փոխվում է 53-ով, կրտսեր սպայական կազմի համար 50-ը` 55-ով, ավագ սպայական կազմի` մայորի և փոխգնդապետների համար` 55-ը` 58-ով, ավագ սպայական կազմի գնդապետի համար` 58-ը 60-ով, բարձրագույն սպայական կազմի գեներալ մայորի համար փոփոխություն չկա, շարքային կրտսեր ենթասպակայան կազմի համար 50-ը 55-ի, կրտսեր սպայական կամզի համար 52-ը 57-ի, ավագ սպայական ակզմի համար` մայոր և փոխգնապետեր 58-ից 60, ավագ սպայական կազմի գնդապետի համար 60-ից 63»,- ԱԺ-ում պաշտպանության նախարարության առաջարկը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` նշելով, որ իրենք ընդունել են կառավարության առաջարկը:

Պատգամավորի խոսքով` սա կարևոր նախաձեռնություն է, որովհետև մի շարք քաղաքացիներ այս ընթացքում արդեն դիմել են իրենց, հետաքրքրվել են, թե կարո՞ղ են արդեն ներգրավվել ՀՀ ԶՈՒ-ում` պաշտպանելու իրենց իսկ բնակավայրը:

Տեսանյութեր

Լրահոս