«Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի` պլյուս-մինուս 50». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում, ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի ու անհետ կորածների թվին:

«Իհարկե, եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետև ամեն զոհը, ամեն զոհի առկայությունը ծանր է, և այստեղ որևէ թվաբանական վարժությունը շատ ծանր է և տեղին չէ: Բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ նաև պետք է հանրությանը տալ տեղեկատվություն:

Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Եվ մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով, տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին և իրենք են իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամություն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել: Բայց կան դեպքեր, երբ որ ուղղակի ասում են, որ՝ «թողեք, մենք մեր… որպեսզի մեզ համար ամբողջ պրոցեսը լինի հսկողության տակ»:

Այսպիսին է վիճակագրությունը, և եթե մենք այս վիճակագրությունը… այլ բան չփոխվի, իսկ որևէ բան շատ դժվար կլինի, շատ դժվար է պատկերացնել, որ կփոխվի, ինչպես և նախկինում հայտարարել ենք` մեր զոհերի թիվը կլինի 4000, 4000-ի կարգի, ներողություն այս արտահայտությունը անելու համար` պլյուս-մինուս 50: Էլի ներողություն այսպիսի բառերով խոսելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս