Հայաստանում շրջանառվում է COVID-ի բրիտանական շտամը. Ռոմելլա Աբովյան

Մինչ Հայաստանում բժիշկներն ու քաղաքացիները պայքարում են կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում, առողջապահության նախարարի խոսքով՝ կայուն լարված իրավիճակում է, պաշտոնապես արդեն հայտնի է, որ Հայաստանում շրջանառվում է COVID-ի բրիտանական շտամը:

«Հայաստանում շրջանառվում է բրիտանական շտամը, և չի բացառվում, որ մեր բնակիչներից, մեր պացիենտներից շատերը ունեն կլինիկական ախտանշաններ, որոնք պայմանավորված են հենց բրիտանական շտամով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով` այժմ առկա տեղեկություններով՝ բրիտանական շտամն արդեն մեկ տարուց ավելի բոլորիս հայտնի COVID-19-ից տարբերվում է ավելի արագ տարածվելու հատկությամբ, այսինքն՝ բրիտանական շտամի վերարտադրողականությունը 36%-ով ավելի բարձր է, քան նախկին շտամն էր:

Ինչ վերաբերում է կլինիկական կամ այլ տարբերություններին, ապա ՀՎԿԱԿ-ի ներկայացուցչի խոսքով` դրանք դեռևս հետազոտվում են միջազգային գիտական կազմակերպությունների կողմից, որոնք դեռևս ապացուցողական հիմքով հայտարարություններով հանդես չեն եկել:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930