«Ես սա չեմ համարում զինադադար, սա այն չէ, որ Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը նստում և ասում են՝ մենք կանգ են առնում: Նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանը հետ քայլ է կատարել»,- այսօր տեղի ունեցած մամուլիս ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը «չափազանց թույլ և իշխանազուրկ մարդու տեքստ էր». «Այնտեղ, իհարկե, կոչ կար` պետք է վերջ տալ այս ամենին, և այլն, բայց, կներեք, դա բավական անատամ հայատարարություն էր, որովhետև նկատելի էր, որ այն, ինչ կարողանում է ասել Ռոբերտ Քոչարյանը, դա ընդամենը ընդդիմության անունից հոխորտալն էր, ամբողջ տեքստը դա էր՝ եթե դու սա անես, ապա ընդդիմությունը սա կանի, նա չէր ասում՝ ես սա կանեմ, կամ «Բարգավաճը» սա կանի»:
Հայաստանում փորձ արվեց ընդդիմության դաշտում կատարել մի բան, որն ի սկզբանէ հակասում էր քաղաքագիտության բոլոր կաննոներին և քաղաքական կյանքի ամբողջ տրամաբանությանը: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասաց, թե քաղաքական համակարգում իր մեծությամբ երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հայտնվեց քաղաքական ընդդիմադիր դաշտի առանցքում:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարանն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը, նշեց, թե նրա տոնայնության մեջ առաջարկություն է՝ եզրեր, ելքեր փնտրելու վերաբերյալ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դրական է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակն ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին: 168.am-ի հետ զրույցում Ս. Ֆարմանյանն անդրադառնալով առաջին նախագահի բաց նամակին ասաց. «Միանգամից ասեմ՝ դրական: Առաջին հերթին ձևի առումով, քանի որ այս պահին չեմ ուզում մտնել Նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից Նախագահ Սարգսյանին հասեագրված նամակի բովանդակային քննարկումների դաշտ՝ այն թողնելով ապագային:
«Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ տարբեր վերլուծություններով երկրում ստեղծված իրավիճակների շուրջ իր կարծիքն է հայտնում՝ որպես ՀՀ երկրորդ նախագահ, որպես ՀՀ քաղաքացի, նա իրավունք ունի իր տեսակետը, իր մտահոգությունները ներկայացնել, որը և տեղի ունեցավ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ներկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հարցազրույցին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենակալ Լյուդմիլա Սարգսյանը:
«Չեմ բացառում, որ Դաշնակցությունը նորից կոալիցիա կազմի, որովհետև Դաշնակցության քայլերն արդեն 5 ամիս գնում են դեպի կոալիցիա»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենակալ Լյուդմիլա Սարգսյանը խոսելով՝ երեկ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքականան անրձանագրությունները հետ կանչելու և դրանից հետո ՀՅԴ-ի նորից կոլաիցիա կազմելու հնարավորության մասին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենակալ Լյուդմիլա Սարգսյանի մոտ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված ելույթից այնպիսի տպավորությունն է ստեղծվել, որ Ս. Սարգսյանը երկրի բոլոր ձախողումների մեջ մեղադրում է Գագիկ Ծառուկյանին. «Կարծես թե այսօր և տարիներ առաջ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանն է եղել»:
Այժմ ՀՀ կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքերը։ 168.am-ի հետ զրույցում նաիրիտցիներից Շողիկ Նաղդալյանը նշեց, որ այս տարի փետրվարի 6-ից իրենց ազատել են աշխատանքից՝ առանց վերջնահաշվարկ կատարելու։ Նա նաև նշեց, որ այսօր ժամ 11։00-ից իրենք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, սակայն մինչ այժմ իրենց որևէ մեկը չի մոտեցել լսելու իրենց պահանջները լսելու։ Նրանք պատրաստվում են մնալ այնքան, մինչև իրենց հարցին լուծում տրվի։
«Ես հայտնում եմ, որ իմ կյանքում գոնե գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ ազատության և արդարության մարտիկ։ Եթե լինեն խնդիրներ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ես շարունակելու եմ պայքարել։ Ես արդեն տարիներ շարունակ ԲՀԿ-ի անդամ եմ և հայտարարում եմ, որ ոչինչ չի փոխվել և ես շարունակելու եմ լինել այդ կուսակցության անդամ։ Որպես անձ ես կանգնած եմ Գագիկ Ծառուկյանի անձի կողքին»,- ասում է նա:
«Ես Վաչե Սահակյան կոչեցյալի մասին էլ եմ կարդացել, որ նա ամենավերջին տականքի նման հայտարարում է, որ ինքն ու Հայկազն ընկերներ են եղել:
Լրագրողի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ այս հարցում պայմանավորվածություն լինի Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես պատասխանեց…
Ս. Գիմիշյանը նաև չի բացառում, որ այս ամենը կարող է քաղաքական խաղ լինել, որի հետևում կանգնած լինեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը.
Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա որոշվեց նման միջոցառում իրականացնել, Ա. Մալխասյանը պատասխանեց, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերը:
Ա. Մանուչարյանից հետաքրքրվեցինք՝ նախագահի այդ ելույթից հետո որքանո՞վ է իրատեսական նրան իմպիչմենթի ենթարկելու գործընթացը: Ա. Մանուչարյանը պատասխանեց, որ եթե լինի ժողովրդական ընդվզում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ եղանակներով արդյունքի կհասնեն.
Կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» նախկին անդամ Տիգրան Խզմալյանը չի կարծում, որ իր նախկին թիմակից Ժիրայր Սէֆիլյանը կոշտ է արտահայտվել իր մասին՝ «այլ երևույթ» ասելով:
Նրա խոսքով՝ դավաճանը պետք է ուրախ լինի, որ նա՝ որպես դավաճան չի դատվել. «Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես, հրապարակավ ծախել է Հայաստանը, գույք պարտքի դիմաց գործարքը (եթե չխոսենք մարտի 1-ի մասին, այլ երևույթների մասին) նշանակում է ծախել երկիրը: Երկիրը ծախել, նշանակում է դավաճանություն: Դավաճանը ուզում է վերադառանալ իշխանությա՞ն: Իմ կարծիքը, կարծում եմ, դրանով հայտնի դարձավ»:
«Ժողովրդավարական հայրենիք», «Ժառանգություն», ԱԻՄ, «Հայոց համազգային շարժում», Պահպանողական, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները և Հիմնադիր խորհրդարանը պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ են ունենալու: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանը՝ նշելով, որ մասնակցում են այն կուսակցությունները, որոնք համարում են, որ մարդու իրավունքները և Հայաստանի ինքնիշխանությունը այն նպատակն ու միջոցն են, որով պետք է դիմագրավեն հայությանը սպառնացող մարտահրավերներին:
«Հայ ժողովրդի բոլոր դարերի հիմնական խնդիրը եղել է Հայաստանի անկախությունը, եթե Հայաստանում ինչ-որ գործընթաց է ընթանում, որը կապ չունի անկախության հետ, ապա դա հայության հետ ոչ մի կապ չունի»,- այս կարծիքին է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված կոշտ ելույթի և դրանից հետո սպասվող գործընթացների մասին:
«Չեմ ուզում հավատալ, որ դա իր ելույթն է, չնայած արդեն բոլոր փաստերը ցույց են տալիս, որ իսկապես դա նախագահի խոսքն է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով վերջերս միացել էր ոչ իշխանական ուժերի եռյակին:
Ս. Գիմիշյանի խոսքով՝ եթե սկզբունքային մոտեցում է Գ.Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի կազմից դուրս բերելը, ապա պետք է նրան Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից էլ հեռացնեն, պետք է նրան «անօրեն ճանապարհով աշխատած գումարներից էլ զրկել», Գյումրիի քաղաքապետի պաշտոնից էլ ԲՀԿ-ականին պետք է զրկել. «Կանե՞ն, չեմ հավատում»:
«Դա չի կոչվում պատերազմ, դա կոչվում է «պերեստրոյկա»»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կոշտ ելույթին՝ ուղղված ԲՀԿ- առաջնմորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը: Նրա դիտարկմամբ՝ եթե Սերժ Սարգսյանի ելույթից հանենք ելույթի էմոցիանոլ մասը, որը ներկուսակցական համաժողովին է հատուկ, կարելի է տեսնել, թե ինչ է առաջարկում նախագահը. «Առաջարկվում […]
«Մեր իշխանությունների կողմից արդեն մոտավորապես 4-5 տարի է ոչ մի քայլ չի կատարվում դեպի ժողովրդի կողմը, չի բացառվում նաև այս դեպքը, որը գոնե նրանց պետք է սթափության կոչ աներ, և լինեին ժողովրդի կողքին, պահանջատեր լինեին, զուտ ազգային արժանապատվության առումով, քանի որ օտարերկրացին, որը միջազգային պայմանագրերի համաձայն՝ պարտավորված էր պահպանել Հայաստանի սահմանները ու ժողովրդի խաղաղությունը, այս դեպքում սպանել է մի ամբողջ ընտանիքի՝ գիշերը քնած վիճակում»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իշխանություններին» բողոքի ակցիայի ժամանակ նման տեսակետ հայտնեց ակցիայի մասնակից Վաղինակ Շուշանյանը:
Այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկել է «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իշխանություններին» բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչները նապապես հաղորդագրություն էին տարածել, որում նշել էին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին:
«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը քիչ առաջ 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց վաղը նրան կտեղափոխեն հիվանդասենյակ:
«Մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), պատասխանում է, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի թելադրելու ՀՔԾ-ին»:
«Մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում Հայաստանը բազմաթիվ այլ պարտավորություններ էլ է ստանձնել, որոնց հետ կապված՝ նույնպես պետք է բովանդակային պատասխաններ ներկայացնի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց «Human Rights House» հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին:
«Մենք կարծում ենք, որ հասարակության բոլոր հատվածներում, այդ թվում՝ կառավարության կողմից, դեռևս ավելին պետք է արվի, որպեսզի բարելավվեն միջազգային այս պայմանագրերի, մասնավորապես՝ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների իրագործման ցուցանիշները»:
Օրերս համացանցում և մամուլում տեսանյութ տարածվեց, ըստ որի՝ փետրվարի 7-ին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից Ճանապարահային ոստիկանութան 1-ին սպայական 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արտակ Սարգսյանը Մաշտոց 18 հասցեում գտնվող SAS սուպերմարկետից հափշտակություն կատարելուց հետո՝ խանութից փախուստի դիմած մի տղամարդու են հետապնդել ու բռնել: Այդ քաղաքացին 45-ամյա Հակոբ Մարությանն է, ով բնակվում է Երևան քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 69 տանը:
«Անհանգստացնող է, որ այս պայմաններում, երբ ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակը շատ բարդ է, Հայաստանի ներսում ոչ թե գնում են լուրջ քննարկումներ, մտահոգություն, այլ գնում է շատ սովորական «ռազբորկաներ»՝ իշխանություն պահելու, վերցնելու համար: Սա շատ ցավալի է, որովհետև չեմ ուզում չարագուշակություն անել, բայց կարող է մենք շատ թանկ վճարենք, եթե մենք չենք քննարկում այս իրավիճակը Հայաստանում»: