«Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև Ռոբերտ Քոչարյանին»

«Եթե նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարայնը ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» համար կնքահայր է, այլ նաև Գագիկ Ծառուկյանի համար բիզնես-պարտնյոր, կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև Ռոբերտ Քոչարյանին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության և փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին:

Ըստ Ս. Սաֆարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը «չափազանց թույլ և իշխանազուրկ մարդու տեքստ էր». «Այնտեղ, իհարկե, կոչ կար` պետք է վերջ տալ այս ամենին, և այլն, բայց, կներեք, դա բավական անատամ հայատարարություն էր, որովhետև նկատելի էր, որ այն, ինչ կարողանում է ասել Ռոբերտ Քոչարյանը, դա ընդամենը ընդդիմության անունից հոխորտալն էր, ամբողջ տեքստը դա էր՝ եթե դու սա անես, ապա ընդդիմությունը սա կանի, նա չէր ասում՝ ես սա կանեմ, կամ «Բարգավաճը» սա կանի:

Այսինքն՝ նկատելի էր, որ Քոչարյանը զրկված է դերակատարումից, և սա հետաքրքիր երևույթ էր, որովհետև Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին հասկացրեց, որ պետք է վերջ տալ այս լղոզվածությանը, և բացահայտ պատերազմ հայատարարեց: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք հնարավորություն կունենանք տեսնելու Քոչարյանի և քոչարյանական շրջանակների հիասթափություններին՝ դեպի «Բարգավաճ Հայաստանը»: Այսինքն՝ հիմա արդեն այլ պրոցես կտեսնենք»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս