«Նաիրիտի» աշխատակիցները նստացույց կանեն և ճանապարհները կփակեն

Այժմ ՀՀ կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքերը։ 168.am-ի հետ զրույցում նաիրիտցիներից Շողիկ Նաղդալյանը նշեց, որ այս տարի փետրվարի 6-ից իրենց ազատել են աշխատանքից՝ առանց վերջնահաշվարկ կատարելու։ Նա նաև նշեց, որ այսօր ժամ 11։00-ից իրենք հավաքվել են կառավարության շենքի դիմաց, սակայն մինչ այժմ իրենց որևէ մեկը չի մոտեցել լսելու իրենց պահանջները լսելու։ Նրանք պատրաստվում են մնալ այնքան, մինչև իրենց հարցին լուծում տրվի։

Նաիրիտցիները պահանջում են կառավարությունից կազմել ժամանակցույց և վեց ամսվա ընթացքում մարել իրենց պարտքերը։ Ցուցարարները իրենց հետ բերել են պաստառներ՝ «Տվեք մեր փողերը և վե՛րջ», «Պահանջում ենք 5 միլիոն դրամ պարտքի վճարում», «Մի՛ բռնաբարեք ՀՀ օրենքները», «Նաիրիտցիները պահանջում են աշխատավարձի պարտքի մարման վեց ամսյա ժամանակացույց» կոչերով։ Նաիրիտցիները նաև նշում են, որ պատրաստ են նստացույցի և ճանապարհները փակելու, եթե իրենց պահանջը չկատարվի։ Այժմ նրանք «Պարտքի մարում» կոչերով կառավարության շենքի առջև սպասում են պատասխանի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728