«Հասարակության կարծիքն արհամարհելը նորություն չէ իշխանությունների համար, կարելի է ասել՝ 1990 թվականից այդ երևույթն է տեղի ունենում, երբ ուղղակի մարդիկ, որոնք գտնվում են իշխանության գլխին, գտնում են՝ իրենք ճիշտ են, հասարակությունը սխալ է, հասարակությունը չի հասկանում, եթե պետք է նրա նկատմամբ բռնություն կիրառեն՝ իրենց գործն առաջ տանելու համար»:
«Չի կարելի միայն այս բռնությունը դիտարկել. պետք է դիտարկել անցյալ տարվա նոյեմբերից Հայաստանում սկսված բռնությունների շարքը, երբ մեքենաներ էին վառում, երբ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին բռնության ենթարկեցին, Գյումրիում տեղի ունեցավ սպանություն, սահմաններում են ընդհարումներ տեղի ունենում, Լաչինյան ջարդը տեղի ունեցավ, ԲՀԿ քաղաքական գործչի նկատմամբ բռնություն կիրառվեց…»:
«Պարոնայք գանգստերներ, մենք չենք վախենում, մենք ընդունել ենք, մենք շատ ենք, եթե մենք ենք ձեզ ծնել` մենք էլ ձեզ կսպանենք: Մենք խոսում ենք երևույթի, գործելաոճի, ոճրագործ ձեռագրի մասին, մենք չենք ուզում արյունոտ պետությունում ապրել, բայց հավատացնում եմ՝ մեր հանրապետության ստվար զանգված հաստատակամ են, որ չեն գնալու այս երկրից, սա մեր երկիրն է, մենք ենք կառուցում մեր երկիրը, հասկանում ենք, գիտակցում ենք, որ դա հեշտ գործ չէ, դժվար է, 25 տարիների ընթացքում տեսնում են, որ զոհեր են լինում, ավերածություններ են լինում, չբացահայտված հանցագործություններ են լինում: Դժվար է ստեղծել նորմալ պետություն, բայց մենք պետք է ստեղծենք այդ պետությունը»:
Երկիրն իրենց պատկերացրած, իրենց տեսլական ապահով Հայաստանից՝ վերածվում է գանգստերական և բանդիտական Հայաստանի: Ես նկատի չունեմ միայն Արտակի հետ տեղի ունեցած զազրելի հանցագործությունը, ես նկատի ունեմ նաև վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ բռնարարքները, երբ խնդիրներն օրենքի դաշտում լուծելու փոխարեն՝ առևանգում են, ծեծում են, սպառնում են, երեխաների ներկայությամբ մեքենաներ են ջարդում:
«Մենք եկել ենք ասելու, որ մենք բոլորս Արտակ ենք։ Իրենց հռչակած անկախ Հայաստանը գանգստերական, բանդիտական Հայաստան է
«Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի համար Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստները պատրաստվում են երթով գնալ ՀՀ Ոստիկանություն՝ իրենց վճռականությունը ցույց տալու
«Բացարձակապես կապ չունի, որ ԲՀԿ անդամի նկատմամբ է այդ բռնությունը տեղի ունեցել: Այս բոլլորը կուտակվել են, և գալիս է մի պահ, երբ զգում ես, որ սա աշխատելաոճ է դարձել: Սա ժողովրդական ընդվզում է և ոչ թե կուսակցական: Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, սա արդեն վերջն է: Այսօր ժողովրդական ընդվզման օր է»:
Քիչ առաջ «Կասեցում» նախաձեռնոթյան անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակին այժմ տանում են վիրահատարան՝ քթի կոտրվածքները վիրահատելու համար: Նա նաև նշեց, որ առավոտյան խոսել է եղբոր հետ, նրա գիտակցությունը տեղն է, ադեկվատ խոսում է: Արտյոմի խոսքով՝ երեկ գիշերվանից ոստիկանները Արտակին հսկում են:
Քիչ առաջ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակին տեղափոխում են Մալաթիայի բժշկական կենտրոն: Նա տեղեկացրեց նաև, որ Արտակի վիճակը կայուն ծանր է, նա ունի շատ ջարդվածքներ:
Քիչ առաջ «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ՀՀ կառավարության մոտ հայտարարեց, որ իրեն զանգահարեցին տանից և տեղեկացրին, որ Արտակին «ծեծված-ջարդված վիճակում բերել և թողել են» իրենց տան դռան մոտ։ Այժմ Արտակը իրենց տանն է և մշակում են նրա վերքերը։ Արտյոմ Խաչատրյանը հայտարարեց, որ այս գործողությունը չի կոծկվելու և ամեն ինչ անելու են մեղավոներին պատասխանատվության ենթարկելու համար։
Այս պահին ՓՄՁ-ների մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կառավարությունից՝ միջամտել Արտակ Խաչատրյանի առևանգման գործի քննման գործընթացին, շուտափույթ գտնել և ետ վերադարձնել նրան։
«Բոլոր ուժային կառույցներում եղել ենք, ոչ ոք տեղեկություններ չունի Արտակից»,-168.am-իհետ զրույցում ասաց «Կասեցում» նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը՝ խոսելով այսօր նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը հաստատեց այն տեղեկությունները, որ նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգել են Տոլսոտոյի փողոցից:
«Այդ տեղեկությունների հավաստիությունն արդեն իսկ կասկածի տակ է, որովհետև մինչ այդ այն տեղեկատվությունը, որը տարածվել էր Պերմյակովի հետ անմիջական առնչություն ունեցող տեղեկատվության աղբյուրներից, որևէ տեղեկատվություն նրա առողջական վիճակի հետ կապված չկար»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում 7 մարդ սպանելու մեջ, տառապում է օլիգոֆրենիա հոգեբուժական հիվանդությամբ՝ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Ժողովրդի իշխանությունը յուրացրած բոլոր պետական մարմինները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀԿ-ի վերնախավը, քաղաքականապես իրենք իրենց հայ ազգից դուրս են դրել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այն հայտարարությանը, թե՝ «ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը, ենթադրաբար, ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա», ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը։
«Տեսնում ենք, որ ուզում են Արցախը մեզնից տարանջատել, բաժանել: Որպես առանձին սուբյեկտ՝ Արցախը, բնականաբար, չի կարող գոյություն ունենալ, և Հայաստանի նվազող ու ոչնչացող ինքնիշխանության ֆոնին՝ Արցախը կհայտնվի օտարի ձեռքում, կհայաթափվի, վերահսկողությունն Իրան-Հայաստան սահմանի նկատմամբ ամբողջությամբ կկորցնենք, մեր բարեկամ Իրանից կկտրվենք, աշխարհից էլ կկտրվենք ու կվերածվենք ուղղակի տարածքի: Իսկ քանի որ Ռուսաստանը բնավորություն ունի 100 տարին մեկ հեռանալու այստեղից մեկ ոտքով և այդ ընթացքում այստեղ խնամակալությունը չակերտավոր հանձնելու Թուրքիային, արդեն պատկերացրեք՝ մեզ հետ ինչ կկատարվի: Այսինքն՝ ուղղակի մենք կհայրենազրկվենք: Եթե Դաշնակցության ծրագիրը դա է, ես բան չունեմ ասելու»:
«Եթե այս խոսակցությունները հաստատվեն, դրանք չափից ավելի էական նշանակություն կունենան գործի ընթացքի և ավարտի վրա»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, թե 19-ամյա Վալերի Պերմյակովը, ով մեղադրվոմ է Գյումրիում 7 մարդ սպանելու մեջ, տառապում է օլիգոֆրենիա հոգեբուժական հիվանդությամբ, ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Կասեմ, որ էշն իրենք են, խոտը մեր առաջ են դրել՝ Հայաստանի իշխանությունների թույլտվությամբ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ռուսական մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ Գյումրիում 7 մարդու սպանության մեջ մեղադրվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է հոգեբուժական հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով, նման տեսակետ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Ես իմացա, որ հավաքվել էին գյուղում, բայց թե ինչ է եղել հետո, ես տեղյակ չեմ, բայց գյուղացիները բորբոքված էին»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով Սառնաղբյուր գյուղում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Այնպես չէ, որ եթե մարդը տառապում է շիզոֆրենիայով կամ օլիգոֆրենիայով, ուրեմն՝ ինքն ընդհանրապես անմեղսունակ է: Գործողությունը կատարելիս ինքը իրեն հաշիվ տվե՞լ է, կարողացե՞լ է կառավարել իր գործունեությունը, գործողությունները, դրանք փորձագիտական հարցեր են, որոնք տրվում են մասնգիտական մի քանի հոգուց կազմված հանձնաժողովի կողմից, որը մարդուն զննում է, որից հետո նոր եզրակացություն է տալիս»:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օրերս ասել էր, որ Բերձորի դեպքերից առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սէֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և Էմիլ Աբրահամյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշեց, որ շատ պատահական է իմացել Բերձորի դեպքերի մասին, ու շատ վիրավորված է իրեն զգում. «Ես սիրում եմ այս ազգը, այս ժողովրդին, ու մեզ սիրուն չի, որ այս խաղաղ երթը, այս տիպի վիրավորեն»
«Վնասված ավտոմեքենաների սեփականատերերը հիմնականում համեստ սոցիալական դիրք ունեցող մարդիկ են, ուստի իրենց ուժերով չեն կարող վերականգնել վնասը, իսկ շարժումն օր առաջ կարիք ունի զինվելու նոր տեսախցիկներով: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում ֆինանասական աջակցություն ցուցաբերել հունվարի 31-ի ահաբեկչության հետևանքով շարժման մասնակիցների վնասները փոխհատուցելու, ինչպես նաև նոր տեսախցիկներ ձեռք բերելու նպատակով»,- ասաց նա:
«Այսօր՝ Հայաստանում ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր բանդայի կամակատար ոստիկաններն իրենց բնորոշ ապօրինի մեթոդներով թույլ չեն տվել, որ Բերձորում ջարդուփշուր եղած մեքենաները կանգնեցնեն այստեղ, Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին և քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին էլ բերման են ենթարկել»,- այսօր Հիմնադիր խորհրդարանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա հերքեց տարածված այն տեղեկությունները, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել. «Բռնություն չի գործադրվել, ինձ չեն հարվածել»: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանի ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը տարածել էր Հիմնադիր խորհրդարանը՝ մասնավորապես նշելով, թե նրան ծեծի են ենթարկել ոստիկանական ավտոմեքենայում:
Հայկազի նկարը վախեցնում է փոքրիկին, նա ընդհանրապես վախենում է մահացածների մեծ նկարներից. «Չեմ ուզում, որ մեր տանը տենց նկարներ լինեն, ես տենց նկարներից վախենում եմ»:
«Այդ երկու օրը սիրտս այնքա՜ն տագնապով էր, ես չեմ մտածել Հայկազի մասին: Երեկոյան ժամը 5-ին տուն մտա, արևոտ եղանակ էր, մտա բակ ու վախ զգացի, սկսեցի դողալ, տուն մտա, էլի դողում եմ, գնացի հողամաս, էլի դողում եմ, անձրևի հոտ առա: Գիշերը 4:10-ին արթնացա, անտանելի մրսում էի, զգացի ինչ-որ բան, երևի հենց այդ ժամանակ էլ իմ բալեն…»,- 168.am-ի հետ զրույցում սսաց սպանված կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանի մայրը՝ Արմինե Միքայելյանը:
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, խոսելով Բերձորում տեղի ունեցած դեպքերի մասին, ասել էր. «Հասարակ մարդկանց թողում են Ղարաբաղ, մուտիլովշիկներին՝ չէ»: Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ մի՞թե արդեն «հանրապետականներն» են որոշում՝ ով կարող է մուտք գործել Արցախ, ով՝ ոչ, ասաց.
168.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է նա պայմանավորում այն, որ վերջին շրջանում քաղաքական գործիչների կամ իշխանություններից տարբերվող քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ բռնության դեպքերը շատացել են՝ նկատի ունենալով անցյալ տարվա վերջում Նախախորհրդարանի անդամների, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների և օրերս Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմաբ տեղի ունեցած բռնությունները:
Վ. Այվազյանի խոսքով՝ խնդիրը փոքր բիզնեսը չէ, օգնությունը պետք է փոքր բիզնեսին տալ, բայց այդ փոքր բիզնեսով պետք է կարողանալ շրջանառությունը ֆիքսել