
«Դավաճանը ուզում է վերադառնալ իշխանությա՞ն». ԱԻՄ առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

«Եթե մեկը ծախում է իր երկիրը, ինչպե՞ս է կոչվում այդ երկիրը ծախողը` դավաճան, դուք խոսում եք դավաճանի՝ իշխանության վերադառնալու մասին»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով Ռոբրետ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ դավաճանը պետք է ուրախ լինի, որ նա՝ որպես դավաճան չի դատվել. «Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես, հրապարակավ ծախել է Հայաստանը, գույք պարտքի դիմաց գործարքը (եթե չխոսենք մարտի 1-ի մասին, այլ երևույթների մասին) նշանակում է ծախել երկիրը: Երկիրը ծախել, նշանակում է դավաճանություն: Դավաճանը ուզում է վերադառանալ իշխանությա՞ն: Իմ կարծիքը, կարծում եմ, դրանով հայտնի դարձավ»:
Մանրամասները՝ տեսանյությում: