«Ես այդ խաղը չեմ տեսնում». Լ. Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին

«Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ տարբեր վերլուծություններով երկրում ստեղծված իրավիճակների շուրջ իր կարծիքն է հայտնում՝ որպես ՀՀ երկրորդ նախագահ, որպես ՀՀ քաղաքացի, նա իրավունք ունի իր տեսակետը, իր մտահոգությունները ներկայացնել, որը և տեղի ունեցավ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ներկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հարցազրույցին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենակալ Լյուդմիլա Սարգսյանը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում հնչող տեսակետներին, թե ներկա ներքաղաքական գործընթացների հետևում կանգնած են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ իշխանությունը իրար փոխանցելու «խաղ է» տեղի ունենում նրանց, Լ.Սարգսյանն այսպես պատասխանեց.

«Ճիշտն ասած, ես այդ խաղը չեմ տեսնում, համենյան դեպս իրար հետ խաղը չեմ տեսնում: Կարծում եմ՝ այդ կարծիք հայտնողներից ամեն մեկը փորձում է ավելի խելոք երևալ, քան մյուսը: Մեր ազգին շատ հատուկ է այդ կարգի կարծիքները, բոլորս իրոք քաղաքականացված ենք, ամենավերջին անտարբեր քաղաքացին այսօր քաղաքականացված է: Իհարկե, այդ ուղղությամբ կան նաև լրատվամիջոցներ, որ հատուկ աշխատում են, որպեսզի հասարակությանը հիասթափեցնեն և երկրում զարգացող պրոցեսները կասեցնեն: Ես այդտեղ խաղ չեմ տեսնում: Եթե դա խաղ է, շատ բաց խաղ է, Սերժ Սարգսյանը ձեռնոց է նետել հասարակությանը, և ընդդիմությունն այդ ձենռոցը վերցրել է: Շարունակությունն արդեն կախված է և՛ ընդդիմությունից, և՛ իշխանության քայլերից»:

Մանրամասները՝ տեսանյութում:  

 

Տեսանյութեր

Լրահոս