Մեկնարկել է «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իշխանություններին» բողոքի ակցիան
Այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկել է «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իշխանություններին» բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչները նապապես հաղորդագրություն էին տարածել, որում նշել էին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին:
Դատաղազության մոտ հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք ցանկանում են ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին նամակ հանձնել, որում շարադրել են իրենց պահանջները:
Ակցիային մասնակից Գևորգ Սանոյանը հայտարարեց, որ իրենք դատախազությունից պահանջում են գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը։ Ինչպես նաև տալ երաշխիքներ, որ մեղավորները պատժելու են ՀՀ օրենսդրությամբ։
«Կոչ ենք անում առաջնորդվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդու խոստումներով։ Առաջնորդվել ՀՀ օրենսրդությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով և ոչ թե այլ երկրների Սահմանադրությամբ»։
Լրագրողներից մեկի հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ թեկուզ Հայաստանում Վալերի Պերմյակովի գործը արդար չի քննվի՝ Գևորգ Սանոյանը պատասխանեց. «Քանի որ ժառանգել ենք Խորհրդային տարիների դատական համակարգը՝ ոչինչ բացառել չի կարելի»։
Այժմ քաղաքացիները պատրաստվում են նամակը փոխանցել ՀՀ գլխավոր դատախազին։