Բաժիններ՝

Բողոքի ակցիայի մասնակցիները պահանջում են Գևորգ Կոստանյանից հրապարակայնացնել իր դիմումը

«Մեր իշխանությունների կողմից արդեն մոտավորապես 4-5 տարի է ոչ մի քայլ չի կատարվում դեպի ժողովրդի կողմը, չի բացառվում նաև այս դեպքը, որը գոնե նրանց պետք է սթափության կոչ աներ, և լինեին ժողովրդի կողքին, պահանջատեր լինեին, զուտ ազգային արժանապատվության առումով, քանի որ օտարերկրացին, որը միջազգային պայմանագրերի համաձայն՝ պարտավորված էր պահպանել Հայաստանի սահմանները ու ժողովրդի խաղաղությունը, այս դեպքում սպանել է մի ամբողջ ընտանիքի՝ գիշերը քնած վիճակում»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իշխանություններին» բողոքի ակցիայի ժամանակ նման տեսակետ հայտնեց ակցիայի մասնակից Վաղինակ Շուշանյանը:

Ակցիայի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին նամակ փոխանցեցին՝ պահանջով՝ «գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը, տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին»:

Լրագրողներից մեկի հարցին՝ Գևորգ Կոստանյանը ասում է՝ միջնորդել է, որ վարույթը փոխանցեն Հայաստանի իրավապահներին, սա բավարար չէ՞, Վ. Շաշանյանը պատասխանեց՝ իհարկե, բավարար չէ. «Քանի որ այնպիսի դրություն է ստեղծվել, որ ժողովուրդը չի վստահում իշխանության կամակատարների կողմից արված ցանկացված հայտարարության: Մենք պահանջում ենք հրապարակայնացնել իր դիմումը»:

Հարցին էլ՝ այս մեկ ամսվա քննչական մարմինների գործողությունները Վ. Պերմյակովի գործով ինչպե՞ս եք գնահատում, ակցիայի մասնակից Գևորգ Սանոյանն այսպես պատասխանեց.

«Որևէ լուսաբանում չի եղել, որ գնահատականներ տանք, կամ չտանք, մենք ընդհանրապես տեղյակ չենք՝ ինչ քննություն է կատարվում և ինչ ուղղությամբ է կատարվում»:

Ակցիայի մեկ այլ մասնակից Արա Ղարագյոզյանի խոսքով էլ՝ եթե կառավարությունը կամ Գլխավոր դատախազությունը չի կարող համապատասխան լիազորություններն իրականացնել, թող հրաժարական տան. «Կամ թող իր տղամարդավարի տրված խոստումը կատարի»:

Դիտարկմանը՝ բայց կատարել է, դիմել է ռուսական կողմին, Ա. Ղարագյոզյանն այսպես արձագանքեց.

«Դիմել է, բայց մենք մինչև օրս ոչ մի քայլ չեն տեսնում, որ իրավապահ մարմինները ինչ-որ գորոծղություն անում են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս