Բաժիններ՝

Սուպերմարկետից գողության փորձ կատարած տղամարդուն ազատ են արձակել

Օրերս համացանցում և մամուլում տեսանյութ տարածվեց, ըստ որի՝ փետրվարի 7-ին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից Ճանապարահային ոստիկանութան 1-ին սպայական 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արտակ Սարգսյանը Մաշտոց 18 հասցեում գտնվող SAS սուպերմարկետից հափշտակություն կատարելուց հետո՝ խանութից փախուստի դիմած մի տղամարդու են հետապնդել ու բռնել: Այդ քաղաքացին 45-ամյա Հակոբ Մարությանն է, ով բնակվում է Երևան քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 69 տանը:

168.am-ը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է տղամարդը փորձել գողություն անել և ինչո՞ւ է հենց նրա այդ քայլը նման արձագանք գտել, արդյո՞ք նրա այդ քայլը պայմանավորված էր սոցիալական ծար պայմաններով:

Պարզվեց՝ Հակոբ Մարությանին արդեն ազատ են արձակել, քանի որ քիչ առաջ մենք նրան հանդիպեցինք իր տանից դուրս գալու պահին և փորձեցինք զրուցել նրա հետ: Իմանալով, որ լրագրող ենք՝ նախ նա վրդդովեց և ասաց, որ ոչինչ չի ուզում ասել, հետո հայտարարեց. «Ամոթ էլ չեք անում, խմած եմ եղել, մի բան ա՝ արել եմ, սարքել եք չգիտեմ՝ ինչ: Ես նորմալ աշխատող մարդ եմ, էդ ժամանակ չեմ իմացել՝ ինչ եմ անում»:

Նշենք նաև, որ դատելով այն տնից, որտեղից դուրս եկավ Հ. Մարությանը, նա սոցիալական վատ վիճակում չէ ապրում:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում այդ կապացությամբ գրառում էր կատարել, քանի որ տեսանյութը մեծ արձագանք էր ստացել համացանցում: Շատերին զայրացրել էր ոստիկանների կողմից այդ տղամարդուն բռնելու՝ շոու հիշեցնող տեսարանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, սուպերմարկետի աշխատակիցները Հակոբ Մարությանի ձեռքից վերցրել էին «գողոնը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս