«Մինչ այդ՝ գյումրեցիները շատ ներողամիտ են եղել, բավական մեծ քանակությամբ հանցագործություններ են ներել նույն ռուսական զինվորական բազայի ծառայողների կողմից թույլ տրված, բայց սա արդեն գագաթնակետն էր, որովեհտև այս հանցագործությունը ոչնչի հետ համեմատել հնարավոր չէ»:
Լ. Բարսեղյանի խոսքով՝ ոստիկանները Գյումրի են եկել մարդկանց բողոքի ակցիաները կանխարգելելու նպատակով. «Փողոցներում, ռուսական զորամասերի մոտ… մտածում են, թե մարդիկ ինչ-որ բան պետք է անեն, բայց այդպիսի բան չկա, ջղայացած են, իհարկե, մարդիկ»:
«Իհարկե, ոչ մի արտառոց դեպք մինչև հիմա չի եղել, ժողովրդին հավաքվելու կոչեր չեն եղել, բայց իշխանությունները վաղօրոք արդեն պատրաստվել են, որպեսզի ապահովագրեն իրենց և համապատասխան օբյեկտները: Նույն 102-րդ ռազմաբազայի կենտրոնատեղին կամ մյուս ռազմաբազայի ստորաբաժանումները ևս կենտրոնացված կերպով պաշտպանվում են բոլոր տեսակի բացասական իրադարձություններից»:
Լ. Շիրինյանի խոսքով՝ քանի որ «թուրք են, ամոթ էլ չունեն», հրավերին հրավերով են պատասխանում. «Քանի որ խոշոր տերություններից իրենք թույլտվություն ունեն հայկական հարցը մինչև վերջ այլասերելու, դրա համար նաև լկտի են: Իրենց մոտ բնավորություն է՝ սողալ, եթե նեղն են, կոշիկ կլիզեն, եթե ուժեղ եղան, կոչնչացնեն մինչև վերջ»:
«Այսինքն՝ Ղարաբաղը, ըստ Աթաթուրք-Լենին 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրի, հանձնված է Ադրբեջանին: Եթե Մինսկի խումբը չլիներ, միջազգային ճնշումը չլիներ Ռուսաստանի վրա, ապա Ռուսաստանը հիմա շատ թույլ է, շատ ընկճված է, նա Թուրքիային սիրաշահելու համար՝ Էջմիածինն էլ կհանձներ, ճիշտ այնպես, ինչպես հիմա մենք տեսանք, թե ինչ կատարվեց Գյումրիում»:
«Մեր նամակը շատ ճիշտ էր: Եթե ապրիլի 25-ին որևէ հայի հիրավիրում են ինչ-որ միջոցառման մասնակցել, դա, իհարկե, «պրյոմ» է, դա քաղաքական ակցիայի իմաստով ոչ վայել «պրյոմ» է, դրան էլ տրված է համարժեք պատասխան, որ մ«եր հրավերին չես պատասխանել, պատասխանած լինեիր գուցե մենք էլ քեզ դրական պատասխան տաինք», իսկ մնացածը հենց նա էր, որ՝ «դուք հետապնդվող եք, մենք ձեզ առաջարկում ենք մարդավարի, մարդասիրաբար հանձնվել, ճանաչել ձեր պատմությունը»:
Դեռևս 2013թ. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր գնել էրեբունու (Արեշի) շուկան՝ «Երևան սիթի» սուպերմարկետ բացելու նպատակով: Առևտրականներին տարածքն ազատելու, առևտրային նոր տարածք գտնելու և տեղափոխվելու համար պատգամավորը ժամանակ էր տվել:
Երեկ Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների արդյունքում վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկն արդեն դուրս է գրվել Գյումրու բժշկական կենտրոնից, իսկ մյուսի վիճակը բավարար է:
«Հոյակապ է, նրանք պետք է խոսեն առարկայական: Երբ Թուրքիան 3 անգամ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ասաց, որ ինքը միջամտելու է պատերազմին, 3 անգամ նրան շատ կոշտ ձևով արձագանքեց Ռուսաստանը: Եթե մենք վաղը կարող ենք մեզ բերել այն վիճակին, որ կարողանանք ինքնուրույն ապահովել մեր անվտանգությունը, ապա խնդիր չկա, բայց մարդիկ պետք է գործեն պատասխանատու: Հակառակ դեպքում՝ կասկած է առաջանում, որ կա՛մ նրանք չեն հասկանում, կա՛մ ավելի վատ բան…»:
Մի կողմից՝ կատարվածը սարսափելի բան էր, և բնական էր այդպիսի խորը համընդհանուր արձագանքը, բայց ուրիշ հարց է, որ դրան զուգահեռ՝ սկսում են գործել ուժեր, խմբեր՝ թե՛ դրսի, թե՛ ներսի, որոնք ինչ-ինչ տրամաբանություններ են տեսնում իրենց գործի համար, այսինքն՝ շահարկումը միանգամից սկսվում է: Այդ տեսակետից՝ մենք պետք է բացարձակ զգոն լինենք:
Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպել էին բողոքի ակցիա հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած հայ ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական փոքրիկին դանակահարելու ողբերգական դեպքի կապակցությամբ:
Քիչ առաջ ցուցարարները փորձում էին որոշ պաստառներ և գրություններով թերթիկներ հանձնել ՌԴ դեսպանատանը։ Սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տալիս ինչի արդյունքում կրկին բախումներ տեղի ունեցան ոստիկանության աշխատողների և ցուցարարների միջև։
Լարված իրավիճակը ավելի է թեժանում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց։ Ցուցարարները փորձում են ուժով մոտենալ դեսպանատան շենքին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Ցուցարարներից ոմանց, այդ թվում նաև կինոռեժիսր Տիգրան Խզմալյանին՝ ոստիկանները բերման են ենթարկել։ Նշենք նաև, որ ցուցարներից ոմանց ինքնազգանցողությունը վատացել է այդ բախումների հետևանքով։
Ոստիկանները բացատրեցին, որ չի կարելի կանգնել այդտեղ։ Սակայն Վարդգես Գասպարին որևէ կերպ չարձագանքեց նրանց զգուշացումներին։ Երբ նրան ուզում էին ուժով մայթ դուրս բերել՝ նա հանկարծակի պառկեց գետնին։ Ոստիկանները նրա ոտքերից և ձեռքերից բռնած տեղափոխեցին դիմացի մայթեզր։ Այժմ նա պառկած է մայթին փոքրիկի լուսանկարը ձեռքին։
Այժմ թեժ իրավիճակ է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիի ողբերգական դեպքի կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների և ոստիկանների միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում։
Բողոքի ակցիայի ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ ՌԴ դեսպանատանը։ Ակցիայի ընթացքում լարված իրավիճակի պատճառով վատացել են մի շարք քաղաքացիների և լրագրողների ինքնազգացողությունը։
«Կամ՝ տեղի է ունեցել սարսափելին, որի մասշտաբների մասին մենք էլ չենք պատկերացնում, նկատի ունեմ ոճիրի բնույթը, միգուցե դա իսկապես շատ առանձնահատուկ օպերացիա է, դիվերսիա է, որի թիրախը կարող է լինել հայ-ռուսական հարաբերությունները, որի թիրախը կարող է լինել ռուսական ռազմաբազան և այլն: Կամ՝ իսկապես, մի շատ աշխարհաքաղաքական նշանակության մի բան է տեղի ունեցել, որ իրենք այդպես գլխապատառ եկել են և փորձում են հասկանալ»,- ասում է նա:
«Մի քանի ցուցիչային, ինդիակատոր գործողություններ կան, որոնք մեզ ապացուցում են, որ դոմինանատը մնում է ռուսական կողմը՝ մեղադրանք ներկայացնելուց հետո կալանաքի որոշում, և այդ մարդու գտնվելու տեղը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ խոսելով Գյումրիում օրերս կատարված ողբերգական դեպքի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործի դատավարության մասին:
«Մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահ համակարգին, մեղադրանք է ներկայացրել ռուսական կողմը: Մերոնք պետք է ներկայացնեն, կալանքի որոշումը մերոնք պետք է կայացնեն, մեր կալանատանը պետք է պահվի, դատաքննությունը մերոնք պետք է իրականացնեն՝ որպես դոմինանատ, գլխավոր որոշում կայացնող, ռուսներն էլ թող օգտակար լինեն՝ ինչպես կկարողանան: Պետք է դատվի ՀՀ-ի դատարանում և պատիժը պետք է կրի Հայաստանում: Սրանք մի ամբողջ պահանջի բաղադրիչներն են, որոնք ներկայացվել է երեկ, քննարկվել է այդ հանրաահավքի ժամանակ, որևէ մեկը չի առաջարկել, հանրության մեջից տարբեր մտքեր են եղել»:
Հարցին՝ ճի՞շտ է, որ բոլորը այցելել են «Սվո Ռաֆի» գերեզմանին, քրեագետն այսպես պատասխանեց. «Պարտավոր էին այցելել»:
«Եթե մեկ այլ երկրում սա կատարվեր, գոնե 3 ժամով կամ գոնե մեկ օրով սուգ կհայտարարեին»: Խոսելով հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին՝ այս կարծիքն այսօրվա ասուլիսում հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը, ըստ որի՝ մեկ ընտանիքից 6 հուգու սպանության համար, գոնե, կարելի էր սուգ հայտարարել Գյումրի քաղաքում:
Գյումրիում կատարված նախճիրում քրեագետ Սերգեյ Գալոյանի համար բավականին մութ հարցեր կան մինչև հիմա: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այդ մութ հարցերը, իհարկե, հետո կճշտվեն, բայց, ըստ նրա՝ դրանք կլինեն հօգուտ այդ «տականքի», որը Գյումրիում 7-հոգանոց ընտանիքից 6 անդամների սպանության, և 6-ամսական փոքրիկին դանակով վնասներ հասցնելու հիմնական կասկածյալն է:
«Ճակատային գծում ունեցած մեր զոհերը Բաքվի վարած քաղաքականության զոհերն են իրականում և հայկական բանակի պատժիչ գործողություններն էլ ունակ չեն կասեցնել այդ քաղաքականության գործնական կիրառումը: Մեզ այնպիսի քաղաքական ու դիվանագիտական նոր մոտեցումներ է անհրաժեշտ մշակել ու գործարկել, որ Բաքուն ստիպված լինի դադարեցնել սադրանքները ճակատային գծում: Ես դրա հնարավորությունը տեսնում եմ»:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե այն, որ ՀՅԴ անդամ Արա Նռանյանը նշանակվեց ԵՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ, կարելի՞ է ասել, որ Դաշնակցությունը պատրաստվում է կամ արդեն իսկ վերադառնում է իշխանության, կամ գուցե մտադիր է կոալիցիա կազմել իշխանության հետ: Ա. Ռուստամյանը նախ՝ նկատեց, որ չկա այնպիսի քաղաքական ուժ, որ չի ուզում դառնալ իշխանություն, և դա քաղաքական ուժի կարգավիճակն է:
«Համեմատեք այսօրվա իշխանության համակարգը՝ իր գերկենտրոնացվածությամբ, և համեմատեք այն, ինչ կդառնա այս փոփոխությունից հետո, կտեսնեք, որ իշխանությունն այդ իմաստով թուլանում է, իսկ ընդդիմության համար ավելի հեշտ է պայքարել ուժեղ կենտրոնացված իշխանության դե՞մ, թե՞ պայքարել ավելի հավասարակշռված, այդ տրամաբանության մեջ ավելի թուլացված իշխանության դեմ, մենք ավելի մեծացնում ենք հնարավորությունն ընդդիմադիր պայքարի: Սա ենք մենք անում»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
«Հիմա մենք միայնակ ենք գնում սա անելու: Դաշնակցությունն անում է, ստեղծում է պայմաններ, հետո բոլորն այդ պայմաններից օգտվում են, բայց այդ ընթացքում հայհոյում են Դաշնակցությանը: Նույն ԱԺ-ի փոփոխությունները՝ ընդդիմության տեղերի մեծացում: Այն ժամանակ մեզ ինչ ասես՝ ասացին, հիմա ոչ իշխանական ուժերից քանի՞ հանձնաժողովի նախագահ կա, ինչի՞ չեն խոսում: Այսինքն՝ լավ է, չէ՞, որ ճիշտ բան է արվում, բոլորն օգտվում են դրանից, բայց եկեք միասին անենք և այդ խանդի տեսարանը չստեղծենք, աշխատենք խորքային փոփոխություններով մեր երկիրը տանել առաջ»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 2-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ այլ երկրների քաղաքացիները կարող են պայամանագրային զինծառայության անցնել ՌԴ զինված ուժերում: Ռուսաստանում կամ նրա սահմաններից դուրս տեղակայված ստորաբաժանումներում ծառայության անցնելու պայմանագիր կարող են կնքել 18-30 տարեկան երիտասարդները՝ առնվազն 5 տարի ժամկետով:
«Մարդիկ բողոքի համար հավաքվում են Գյումրու կենտրոնական հրապարակում, հետո կորոշեն` ինչ անել, ես էլ եմ, իհարկե միանալու»,- այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան:
«Ադրբեջանը տարիներ շարունակ նույն քաղաքականությունն է վարում՝ աշխատելով հակամարտությունը միշտ լարված վիճակում պահել, իսկ ներկայումս դա առավել քան իրենց համար կարևոր է, այսինքն՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար, քանի որ ամբողջ աշարհը պատրաստվում է նշել Հայոց Ցեղասպանության 100-ամյակը»:
«Ամսի 20-ի հավաքին պետք է հարց դրվի առաջնորդի ընտրելու մասին. ահա թե ինչից են իրենք վախենում, որովհետև ռեալ առաջնորդը Ծառուկյանն է»: