Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արձանագրվել է վարչական ռեսուրսի լայնածավալ օգագործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Մեր կազմակերպությունը արձանագրել է քարոզչության հավասարության խախտում»,- այսօր լրգարոողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանը: Նա նշեց, որ հավասարության խախտումը արձանագրվել է մասնավորապես հեռուստատեսության հաղորդաշարերի դիտարկման արդյունքում:
«Նորվեգյան հելսինկյան կոմիտե»-ի, «Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE)-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել դիտորդական առաքելություն իրականացնել դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Նորվեգյան հելսինկյան կոմիտե»-ի, «Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE)-ի փորձագետ Լենե Վեթելանդը:
Քիչ առաջ Ազատության հրապարակ ԱԺ ՀԱԿ խմբագրության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների դեմ իրենց «փամփուշտը» քվեաթերթիկն է. «Մեր քվեաթերթիկով պետք է դրա դեմ պայքարենք, այս չարիքի դեմն առնենք: Բոլորդ ամսի 6-ին գնացեք, քվեարկեք, ով չգնաց, հետո խոսելու տեղ չի ունենալու»:
Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ մինչև հեղափոխությունը պետք է մեր երկիրը ցնցումներ չապրի: Նա հայատարարեց, որ շատ կարևոր է դեկտեմբերի 6-ի հանրահավաքը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի միասնական ճակատի (ՀԱԿ, ՀԺԿ և «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն) հանրահավաքը: Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նստացույց է անում Ազատության հրապարակում, իսկ այսօր ճակատը մասնակցելու է նաև «Ոչ»-ի հանրահավաքին:
Հարցին՝ ինչո՞ւ չեք մասնակցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավքներին, Զ.Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Ձեր հարցը սուտ է, ես մասնակցում եմ հանրահավաքներին, բոլոր հանրահավաքներին ես մասնակից եմ: Եթե դուք ինձ չեք տեսել, դա արդեն ձեր խնդիրն է»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխնախագահը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին «հովհարային անջատումներով» քաղաքական գործիչ էր անվանել:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաքից հետո դրվելու են վրաններ: Նա հայտարարեց նաև, որ իրենք հրապարակային դիմում են Մշակույթի նախարարությանը, որ վերացնի սահմանափակումը վրան տեղադրելու համար:
«Հռետորությունը խոսում է ցածր քաղաքական մշակույթի մասին, դա վերաբերվում է երկու կողմերին էլ, բայց այն, որ կա նման ձգտում, արդեն լավ է: Կողմակից չեմ նոր պետություն ստեղծելու գաղափարին, կարելի է բարեփոխել համակարգը, փոխել քաղաքական էլիտան, քանի՞ անգամ ենք մենք 0-ից սկսելու, այն ուժն է ուժեղ, որ կարողանում է հիմնվել անցյալի դրականի վրա և ուժեղացնել երկիրը: Բայց արմատական փոփոխությունների ձգտումը ես ողջունում եմ»:
«Վստահ եմ, որ երեկվա մեկնարակը հզոր է եղել»,- քիչ առաջ Ազատության հրապարկում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, եթե այսօր իրենց քանակը զիջում է երկեվա քանակին, դա չի նշանակում, թե թուլացել են: Սեֆիլյանը համոզված է, որ ավելի են հզորացել. «Բոլորը հասկացել են, որ մենք ինչ ուզենք՝ կանենք»:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայատարեց, որ իրենք այսօր երթով շարժվելու են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՝ ներկայացնելոււ, թե որոնք են լինելու ժողովրդի ճնշման հիմնական թիրախները:
««Ոչ»-ի շարժման գործերը հրաշալի են»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարկում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավքի ժամանակ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն 2-րդ օրն է՝ Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնում: Ճակատը երեկ սկսեց իր շուրջօրյա հանրահավաքները՝ իշխանափոխություն իրականացնելու և սահմանադրական բարեփոխումների հանարաքվեն տապալելու նպատակներով:
Քիչ առաջ «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, թե ոստիկանությունն այսօր ժողովրդին վատություն անելու իր տարերքի մեջ էր։ Նրա խոսքով՝ ոստիկանները մարդկանց խանգարում էին անձրևանոցներ, իրեր բերել Ազատության հրապարակ։
«Մենք հասել ենք նրան, որ մարդիկ ինչպիսի արտահայտման ձև էլ ունենան, կարողանում են ներկայացնել ժողովրդին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի մասին: Նրա խոսքով՝ որևէ բան չի տապալվելու, քանի որ սա անձերի խնդիր չէ, սա կառավարման մոդելի: «Սա այն քաղաքական ուժերի բեռն էր, որոնք տարիներ այս մոդելի աջակիցն են եղել, Հանրապետականն էլ աջակցեց: Դա չի նշանակում, որ դա կյանքի ու մահվան խնդիր է, որ ասեն՝ ո՛չ ռեժիմին, մա՛հ ռեժիմին»,- նշեց Գ. Սահակյանը:
«Ճիշտն ասած, մեծ հեռանկարներ չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շարժման հեռանկարների մասին՝ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
Դիտարկմանը, թե երեկ ոստիկանությունը Ժ. Սէֆիլյանին սադրանքների մեջ է մեղադրել, Ժ. Սէֆիլյանն ասաց. «Գլխավոր սթափության կոչ անողին արհամարում եմ»:
«Մեր առաջ նպատակ ենք դրել՝ առաջինը կասեցնել հանրաքվեն»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Հիմանդիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Գիշերն Ազատության հրապարակում խաղաղ է անցել՝ առանց միջադեպերի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Չնայած տրանսպորտի բլոկադային՝ ամբողջ հանրապետությունով, հրապարակը լիքն էր»,- քիչ առաջ Ազատության հրապարկում այս մասին հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը:
«Այսօր Ազատության հրապարակում հարյուրավոր մարդիկ են՝ չնայած անձրևին, վատ եղանակնին»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը:
Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք վերադառնում են Ազատության հրապարակ, այնտեղ «կվերակազմավորվեն, կլինեն ելույթներ, ու կլինեն երկարատև և կարճաժամկետ քայլեր՝ նստացույցեր, ցույցեր, եթեր և պայքարի այլ եղանակներ»:
Մի քանի րոպեից մենք դուրս են գալու փողոց: Եթե պետք լինի, ժամեր անոթի կարող ենք մնալ, պետք լինի, օրերով էլ սոված կմնանք, մեզ փող պետք չէ, մենք իրարով կսնվենք: Առաջիկա րոպեներին մենք մեր գործը սկսելու ենք:
Քիչ առաջ Ազատության հրապարում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյանն անդրադարձավ օրերս Նորք-Մարաշից ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նախատեսված է անել շուրջօրյա ռեժիմով:
«Այսօր «Նոր Հայաստանը» երկունքի մեջ է և Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նախատեսված է շարունակել շուրջօրյա ռեժիմով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նախատեսված է անել շուրջօրյա ռեժիմով: Հիշեցնենք, որ ճակատը նախատեսել է մինչև դեկտեմբերի 6-ը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, իրականացնել իշխանափոխություն ու տապալել հանրաքվեն:
Քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը 168.am-ին հայտնեց, որ մոտ կես ժամ առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նահապետյանին:
Չնայած Երևանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դիմումը, բայց նրանք պատրաստվում են գիշերն անցկացնել Ազատության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հիմնվելով «մշակույթի նախարարի նամակում բերված չակերտավոր հիմնավորումների վրա՝ ընդամենը ասվում է, որ դա մշակույթի հուշարձան է, և այդտեղ վրաններ ու շարժական զուգարաններ տեղադրելը կարող է հուշարձանին վնասել»:
«Իսկ այն, որ իշխանափոխության կոչեր են անում՝ իրենց խնդիրն է, այնպես չէ, որ պետք է իշխանություններին ծափահարեն, մեղք են այն իշխանությունները, որոնց միայն ծափահարում են: Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում արհեստականորեն լարվածություն մտցնեն: Իսկ իշխանափոխություն կլինի միայն 2017 թվականի պառլամենտական ընտրությունների միջոցով»:
«Մեր երկրում խոսքի ազատությունն է, ու չեմ կարծում՝ պետությունը պետք է ցանկացած վերլուծաբանի, քաղաքագետի ու փորձագետի պատասխան տա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե երբ հանրությունը տեսնում է, որ բազմաթիվ պարգևների արժանացած որոշ քաղաքագետներ հայտարարում են, թե Հայաստանը սահմանադրության հանրաքվեի միջոցով փորձում են ընդգրկել Ռուսաստանի կազմում, ու չի լինում հստակ հակազդեցություն այդ հայտարարությանը, կասկածներ են առաջանում: