«Մեր ժողովրդին Նոր տարվա համար նվեր ունենք». Ժիրայր Սէֆիլյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նախատեսված է անել շուրջօրյա ռեժիմով: Հիշեցնենք, որ ճակատը նախատեսել է մինչև դեկտեմբերի 6-ը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, իրականացնել իշխանափոխություն ու տապալել հանրաքվեն:
«Վերջապես մեզ հաջողվել է կոնսենսուսի գալ, որ ճիշտը սիստեմից դուրս պայքարի տրամաբանության մեջ է, լուծումը ժողովրդի միասնականության մեջ է: Մեկնարկը հաջող է, շնորհավորում եմ բոլորիս: Մենք այս տարի մեր ժողովրդին ունենք նվեր՝ Նոր տարին՝ առանց Սերժի՝ առանց զորիբալայանական կլանի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է լինելու վրանների հարցը, քանի որ քաղաքապետարանը թույլ չի տվել դրանք տեղադրել, Ժ. Սէֆիլյանը պատասխանեց՝ «Որոշողը ժողովուրդն է»: