«Այդ ծաղիկները՝ սև ժապավենով կապված, պետք է դրվեն ՀՀԿ-ի բոլոր գրասենյակների դիմաց». Զարուհի Փոստանջյանը՝ Էդուարդ Շարմազանովին

«Շարմազանովը հավանաբար ինքն է անլուրջ, երբ ՀՀ-ում համատարած աղքատութուն է, ու մեկ միլիոնից ավելի մարդ ստանում է 40 հազար եկամուտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխնախագահը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին «հովհարային անջատումներով» քաղաքական գործիչ էր անվանել:

Զ. Փոստանջյանի խոսքով՝  Է. Շարմազանովը չի պատկերացնում այդ մարդկանց բողոքի հետևանքները. «Ես մի կոչ կանեմ մեր հանրությանը՝ այդ ծաղիկները՝ սև ժապավենով կապված, պետք է դրվեն ՀՀԿ-ի բոլոր գրասենյակների դիմաց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031