«Քարոզչության հավասարության խախտում է արձանագրվել». Լուսինե Հակոբյան
«Մեր կազմակերպությունը արձանագրել է քարոզչության հավասարության խախտում»,- այսօր լրգարոողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանը: Նա նշեց, որ հավասարության խախտումը արձանագրվել է մասնավորապես հեռուստատեսության հաղորդաշարերի դիտարկման արդյունքում:
Նա նկատեց, որ Հ1 հեռուսատաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հաղորդաշարը վարում է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը ՀՀԿ-ական է, ու «այո»-ի կողմակից, այն դեպքում երբ «ոչ»-ի ներկայացուցիչներին հնարավարություն չի ընձեռնվում իրենց հեղինակային հաղորդումներն ունենալ: Բացի այդ, Լ. Հակոբյանը նշեց, որ հաղորդումներում վարողների կողմից ակնհայտ կողմնակալություն է դրսևորում, որը երևում է ձևակերպած հարցերից, ու միշտ եզարփակիչ խոսքը տրվում է «այո»-ի կողմանկիցներին, եթե անգամ այդ հաղորդմանը ներկա է անկախ փորձագետ:
«Hanraqve.com կամ hanraqve.am-ը «քաղաքացի դիտորդ» նախաձեռնության նոր գործիքն է, որի միջոցով հնարավորութուն ենք ընձեռում քաղաքացիներին՝ վերահսկել հանրավքեն: Տեսահոլովակ ենք սարքել, որը բացատրում է՝ ինչպես օգտվել կայքից: Համակարգում ներբեռնված են ընտրողների ցուցակներն այնպես, ինչպես դրանք առկա են ընտրողների ռեգիստրում: Անձը պարզապես մուտք անելով անունը, ազգանունը և հայրանունը, կարող է գտնել իրեն և իր հարզատներին, որոնք հանրապետությունում չեն, ու տեսնել՝ արդյոք այլ անձանց փոխարեն ընտրություն կատարվում է, թե ոչ»,- ասաց Լ. Հակոբյանը: