«Նոր Հայաստանը» պատրաստվում է վրաններ տեղադրել Ազատության հրապարակում
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաքից հետո դրվելու են վրաններ: Նա հայտարարեց նաև, որ իրենք հրապարակային դիմում են Մշակույթի նախարարությանը, որ վերացնի սահմանափակումը վրան տեղադրելու համար:
Ա. Ղուկասյանի խոսքով՝ եղանակային պայմանները ենթադրում են, որ պետք են վրաններ: «Քանի որ քաղաքապետարանն ընդունել է շուրջօրյա իրազեկման վերաբերյալ մեր դիմումը, ուստի առաջացել է խնդիր, որը պետք է կարգավորվի»:
Ա. Ղուկասյանը հայտարարեց, որ իրենք մինչև ժամը 17:00-ը սպասելու են ՀՀ մշակույթի նախարարության պատասխանին. «Եթե՝ ոչ, կհամարենք, որ իրենց համար միևնույնն է, և մենք ինքներս կորոշենք, թե հրապարակի որ հատվածում ենք կազմակերպում այդ վրանային ճամբարը»: