Բաժիններ՝

Այսօր Ազատության հրապարակում 2 արտառոց դեպք է տեղի ունեցել

««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած երթերը, ցույցերը, նստացույցերը անցնում են ռեժիմի կողմից հոգեբանական պատերազմ սանձազերելու պայմաններում, դրանով ռեժիմը մերկացնում է իր հակաժողովրդական բնույթը»,-քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն 2-րդ օրն է՝ Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիա է անցկացնում: Ճակատը երեկ սկսեց իր հանրահավաքները՝ իշխանափոխություն իրականացնելու և սահմանադրական բարեփոխումների հանարաքվեն տապալելու նպատակներով: Հիմանդիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարեց, որ այսօր 2 արտառոց դեպք է գրանցվել Ազատության հրապարակում. «ժամը 2-ի սահմաններում մի լեյտենանտ, որը նախորդ օրը բերման էր ենթարկել Գևորգ Սաֆարյանին, այսօր արձանի մոտ տեսնելով Գ. Սաֆարյանին՝ հարձակվել է  նրա վրա ու հարվածել, գետին տապալել, ու այնուհետև երկու ուրիշ ոստիկաններ էլ են հարձակվել նրանց վրա, բայց այստեղի ժողովուրդը թույլ չտվեց նրան բերման ենթարկեն»: Վ. Ավետիսյանը նշեց, որ իրեն ասել են՝ «իբր Գ. Սաֆարյանը հայհոյել է ոստիկաններին», բայց նա վստահեցրեց, որ նման բան չի եղել:  «Մի քանի ժամ առաջ՝ գեներալ Կարապետյանը ինձ հորդորեց այստեղ կանգնած մեքենան քիչ հեռու կանգնեցնել, որ աչքառու չլինի ու հրապարկից դուրս կայանի: Ես ընդունեցի այդ հորդորը, մեքենան հիմա կանգնած է պատի տակ՝ շենքի անկյունում, ու մեր աջակիցները նկատել են, որ ինչ-որ  մարդիկ  ինչ-որ գործողություններ են անում, մենքենայի մի մասն են ծակում:  Ոստիկանությունը անտարբեր է եղել այդ ամենի վերաբերյալ: Դուք ինքներդ հետևություններ արեք»,-հայտարարեց Վ. Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս