Ժիրայր Սէֆիլյանը առաջարկեց ՀԱԿ-ին ու ՀԺԿ-ին միանալ իրենց նստացույցին

«Երկու բանակներն էլ գնում են դեպի հեղափոխություն, այս տարին՝ առանց Սերժ Սարգսյանի»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել են, քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի միասնական ճակատի (ՀԱԿ, ՀԺԿ և «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն) հանրահավաքը: Հիշեցնենք, որ արդեն 3-րդ օրն է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նստացույց է անում Ազատության հրապարակում, իսկ այսօր ճակատը մասնակցելու է նաև «Ոչ»-ի հանրահավաքին:

Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ մինչև հեղափոխությունը պետք է մեր երկիրը ցնցումներ չապրի: Նա հայատարարեց, որ շատ կարևոր է դեկտեմբերի 6-ի հանրահավաքը. «Բոլորդ պետք է լինեք այստեղ, այդ օրը վճռվելու է մեր ապագան: Ես համոզված եմ, որ միասնական ընթացքը շարունակվելու է: Ժողովուրդը ասում է միասնական եղեք, այդ տրամաբանությունից ելնելով՝ առաջարկում եմ ՀԱԿ-ին և ՀԺԿ-ին իրենց շտաբով այսօրվանից միանալ մեր նստացույցին, իրենց շտաբը բերեն այստեղ Ազատության հրապարակ: Մա՛հ ռեժիմին»:

 

Տեսանյութեր

Լրահոս