«Մենք կլինենք հրապարակում մինչև այս հին Հայաստանը դառնա նոր». Րաֆֆի Հովհաննիսյան

«Այսօր «Նոր Հայաստանը» երկունքի մեջ է և Հանրապետական կուսակցապետությունը ապրում է իր վերջին օրերը»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նախատեսված է շարունակել շուրջօրյա ռեժիմով: Հիշեցնենք, որ ճակատը նախատեսել է մինչև դեկտեմբերի 6-ը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը, իրականացնել իշխանափոխություն ու տապալել հանրաքվեն:

«Այդ ջղաձգումները, որ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ՝ այս կամ այն պաշտոնյան, ոստիկանները, նախարարները, շտաբի պետերը, ժողվորդին չներկայացնող տղերքը՝ չակերտների մեջ պատերազմ են հայտարարել են սեփական երկրի և քաղաքացիների նկատամամբ ու մենք չենք թույլ տալու, որ իրենք իրենց կեղծ հանրաքվեով ամարգրեն իրենց կուսկացապետությունը»,- հայտրարեց Ր. Հովհաննիսյանը: Նա հիշեցրեց, որ այսօր իրենք ճամփա են ընկնում ոչ թե պատմական ճամփով, այլ՝ ապագայի ճամփով, որը բերելու է «ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստան»: Դիմելով ոստիկաններին՝ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոստիականների պարտքն է ապահովել ՀՀ քաղաքացու անվտանուգթյունը, ուրիշ ոչինչ. «Եթե հրահանգը անիրավ է, մի կատարեք:

Չկատարե՛ք անիրավ հրաման: Մենք հասնելու ենք հաղթանակի ու ամբողջական Հայաստանի: Ոսիկաններ, դուք եք պատասխանատվություն կրելու հայ մարդու թեկուզ մեկ կաթիլ արյան համար: Այս ի՞նչ վախկոտություն է, կեղծիքի մեջ թաթախված իշախանիկներ, որ թույլ չեն տալիս քաղաքացիները մարզերից երթուղայիններով, տաքսիներով գան հանրահավաքի»:

Ըստ նրա՝ այս ամենը արդեն ցույց է տալիս, որ հանրաքվեն նույնպես չի անցնելու օրենքի սահմաններում: «Այսօր մենք մի փոքր պետք է խոսենք, բայց հետո պետք է անցնենք գործի ու այդ գործը մի օրվա գործ չէ: Միասին պետք է լինենք ու քայլենք քայլ առ քայլ: Արդեն կասեցված հանրաքվեն լինելու է Սերժ Սարգսյանի և իր վարչախմբի հրաժարականը: Մենք ամուր ենք, վճռական ենք: Մենք կլինենք հրապարակում մինչև այս հին Հայաստանը դառնա նոր, մինչև այս կեղտոտ կուսկացապետությունը հեռանա՝ կա՛մ ինքնակամ, կա՛մ ժողովրդի պահանջով»:

 

Տեսանյութեր

Լրահոս