Վ. Բաղդասարյանը կարծում է՝ լուրջ խնդիր կա ընդդիմության հետ կապված. «Յուրաքանչյուր իշխանություն, եթե չունի իրեն արժանի ընդդիմություն, այդ իշխանությունը լուրջ խնդիր ունի երկրի պետականության կայացման հետ կապված»:
Հարցին, ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Սէֆիլյանի քայլեր, չէ՞ որ կռված մարդ է, Ս. Սարոյանն այսպես արձագնքեց. «Հա լավ, հասկացանք կռված մարդ, ի՞նչ է ուզում, ինքը գոնե գիտի՞՝ ինչ է ուզում: Ինքը նախագահական է ուզում, ես խորհրդանականան, ինքն էլ է կռված, ես էլ, ինքն իր ուզածն է ու ուզում, ես էլ՝ իմը, հիմա ի՞նչ անենք, թող ուզի, հիմա որ ինքը ուզեց, տվեցի՞ն իրա ուզածը, եղա՞վ, չեղավ, ես ուզեցի՝ եղավ»:
Դիտարկմանը, թե ասում են՝ կեղծվել են արդյունքները, Ս. Սարոյանը պատասխանեց, թե հիմա «ինչ ասես՝ կասեն»: Այն դիտարկմանն էլ, թե ասում են Տիգրան Մուկուչյանը նկարել է այդ թվերը, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Հա, Մուկուչյանը Այվազովսկի՞ն էր: Ինչ թիվ տալիս են, նա հայտարաում է, հո, չի՞ հորինում: Ես մեր տարածքում՝ Էջմիածնում գիտեմ, որ շատ արդար է անցել, ոչ մի բողոք, տեսե՞լ եք որևէ բողոք լինի, կամ մեկը մեկին վախեցնի»:
«Այսօր մի լծակ ունենք՝ ճնշելու այս հանձնաժողովը մեր ներկայությամբ, պետք է մնանք՝ այս ճանապարհը պահենք փակ, մինչև կա՛մ մեզ կմիանան մեր հայրենակիցները, կա՛մ որոշում կկայացնենք հետագա քայլերի հետ կապված»,-քիչ առաջ հասնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկցարեց, որ 5/1 ընտրատեղամասում իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել խախտումները բացահայտելու համար:
«Մենք առաջիկա ժամերին տակավին այստեղ ենք, բայց հիմա գնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կոչ ենք անում միանալ մեզ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի ժամանակ կոչ արեց, որ թմբուկ նվագողները դադարեցնեն թբկահարել, քանի որ աղմուկ է առաջանում, ինչն այս ժամին անթույլատրելի է:
Քիչ Առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այսօր էլի կվերադառտնան Կենտրոնական ընտրական հանձանժողովի մոտ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որոշեց, այնուամենայնիվ վերադառնալ Ազատության հրապարակ, և այնտեղ սպասել ԿԸՀ-ի ներկայացուցչին
Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որոշում կայացրեց՝ շարունակել երթը ու վերադառնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ մի քանի ժամից՝ ավելի մեծ քանակով, քանի որ այս ընացքում ոչ ոք ԿԸՀ-ից չմոտեցավ իրենց և իրենց պահանջը չլսեց:
Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հասավ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշենք, որ այստեղ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել: Ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ հնարավորություն են ընձեռում իշխանություններին հետ կանգնել այս քայլից:
«Մա՛հ ռեժիմին, կյա՛նք մեր ազգին»,- այս խոսքերով այսօր Ազատության հրապարակում իր խոսքը սկսեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
«Մենք այսօր միասին ապրում ենք ճշմարտության հայաստանյան պահը, այս ճշմարտությունը մեզ ուղեկցելու է մեր ողջ կյանքի ընթացքում, մենք գտվում ենք Նոր Հայաստանի կերտման նախաշեմին, ՀՀ-ի վերստեղծման նախօրեին»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Քիչ առաջ խառնաշփոթ իրավիճակ էր Կենտրոն վարչական շրջանի թիվ 10/24 ընտրատեղամասում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջադեպ էր տեղի ունեցել և 2 անձ բերման էին ենթարկվել: Այդ խառնաշփոթի արդյուքնում մի քանի անձ իրենց քվեաթերթիկն առանց կնիքվելու գցեցին քվեատուփը, ինչը նշանակում է, որ դրանք անվավեր են ճանաչվելու:
«Խախտումները բազմաթիվ են, ակնհայտ էր` իշխանությունն իրեն պարտված է համարում, այլապես չէր դիմի նմանատիպ բազմաթիվ խախտումների՝ և՛ լցոնումներ, ընտրակաշառքի բաժանում, և՛ բռնություն, ամեն տեսակի բան արձանագրել են ու դրա մասին և՛ Դատախազությանն ենք հայտնել, և՛ Մարդու իրավուքների պաշտպանին»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի թիվ 10 ընտրատեղամասում 2 անձ բերման ենթարկվեցին: «Ժառանգություն» կուսակցութան ներկայացուցիչ Արայիկ Ավագյանի պատմելով՝ մի քաղաքացի սկսել է հարվածել իրեն՝ մեղադրելով նրան իր կնոջը հայհոյելու մեջ:
168.am-ը կնոջից հետաքրքրվեց, արդյոք իրենք ծանուցում չե՞ն ստացել մինչև հանրաքվեի գալը: Ի պատասխան՝ նա ասաց, որ մեկ շաբաթ է՝ ինքը «Նաիրի» բժշկական կենտրոնում պառկած է եղել, ու տեղյակ չէ՝ ծանուցում եկե՞լ է իրենց տուն, թե՞ ոչ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով նույնպես եկել էր հանրաքվեին մասնակցելու, փորձեց ճշտել, թե ինչ է տեղի ունեցել:
«Մենք ասել ենք, որ սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն կեղծ օրակարգ ենք համարում և կարծում ենք, որ սա որևէ ապոկալիպտիկ փոփոխություն չի բերելու Հայաստանին և քաղաքական կյանքի տրամաբանությունը չի փոխելու»:
«Ես, ճիշտն ասած, այդ ամբողջ ինֆորմացիան պետք է ստուգեմ, չեմ կարծում՝ իդեալական հանրաքվե կլինի, բայց մենք բոլոր տեղամասերում ունենք մեր ներկայացուցիչները, ու իրենց արձանագրումների վրա էլ կհիմնվենք»:
«Ես էլ եմ ուզում իշխանափոխություն՝ խաղաղ եղանակով, հավելյալ թաղումներ չեմ ուզում: Եթե արյուն պետք է լինի, և պետք է դիմակայենք դիպուկահարին, պետք է նվազագույն լինի այդ արյան թափումը և պետք է քաղաքական արդյուքն բերի: Այդ օրը՝ ապրիլի 9-ին, ես համարեցի, որ դա անհնար էր, հաջորդ օրն ունենալու էինք տասնյակ թաղումներ»:
«Ինձ կգտնեք Ազատության հրապարակում՝ այս գիշեր 8- ից սկսած»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Քիչ առաջ Նորքի 10/6 տեղամասում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ մասնակցելու սահմանդրական բարեփոխուների հանրաքվեին: Նա պատռեց իր քվեաթերթիկն ու քցեց քվեատուփի մեջ ասելով՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ այսօրվա միջադեպը ցույց է տալիս, որ փորձում են երկրապահ կամավորներին ներքաշել սադրանքի մեջ:
«Վաղը ժամը 8-ին հրապարակը պետք է լեցուն լինի, տաք հագնված եղեք»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր Ազգային ժողովում պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի հրավերով դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևի մամուլի ասուլիսը:
«Մա՛հ ռեժիմին»,- քիչ առաջ Ազատության հրապարակում կրկին այս խոսքերով իր ելույթը սկսեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
«Բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտել մշակույթի նախարարը վրանների տեղադրման հետ կապված»,- այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցույան փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանրահավաքը: Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նստացույց է անում Ազատության հրապարակում: Նրանք պատրաստվում են տապալել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և հասնել իշխանափոխության:
«Որևէ բան պարզ չի դարձել: Ես խորապես համոզված եմ, որ այն, ինչ ասվել է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի դառնալու, մնում է ուժի մեջ, որովհետև նախագահն իր այդ խոսքից չի հրաժարվել, ԱԺ նախագահ չդառնալը նույնպես մնում է ուժի մեջ, որովհետև դա աբսուրդ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«1995 թվականի Սահմանադրության լեգիտիմության մասին թող ընդհանրապես չխոսեն, որովհետև ոչ լեգիտիմ անցկացրած հանրաքվե է եղել՝ համատեղելով ԱԺ-ի ընտրությունների հետ, որ ոչ մի խաբար չլինի՝ ինչ տեղի ունեցավ»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը
Դա կարող է լինել անմիջապես, կարող է լինել տարերային աղետի տեսքով, ճանապարհատրանսպորտային պատահարի տեսքով, Աստված կարող է պատժել իրենց և այլն…