Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ԱԻՄ-ը սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «ոչ»-ի երկու ճակատներին էլ միացել է՝ օգնության կարգավիճակով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԻՄ առաջնորդն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնեց, որում ասվում է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հակասահմանադրական է, ու ինքը կոչ է անում լուծարել հանձնաժողովը:
Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին նամակ հանձնեց, որում ասվում է, որ «սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հակասահմանադրական գործընթաց է, հետևաբար՝ նրանում որևէ դերակատարություն ստանձնած անձինք մասնակից են հակասահմանադրական, հակապետական գործընթացի»:
Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հակասություն է տեսնում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած ՀՀ-ում բնակչության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրական ռեգիստրում գրանցված բնակչության թվերի միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Սաքունցը նշեց, որ, ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ ՀՀ-ում 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 3 միլիոն 10.600 մարդ: Միաժամանակ, ԱՎԾ-ն հաղորդում է, որ 18 տարեկանից բարձր անձինք պետք է կազմեն 70%-ը:
Ս. Նիկոյանը բարկացավ, երբ Ա. Հարությունյանը տվեց Ա. Նավասարդյանի անունը. «Դուք իրավունք չունեք Աշոտ Նավասարդյանի անունը տալ և Ձեզ դնել նրա կողքին: Ամբողջ կյանքը պետությանը, ազգին նվիրած մարդ է նա»:
«Նախագահի և նախկին վարչապետի միջոցով գումարները երկրից դուրս են հանված, ու հանրապետությունում չկա, Քոչարյանի ասած, այն տղամարդը, որը կգա և Սերժ Սարգսյանին կտա երաշխիք, որ այդ փողերը հետ չեն բերվի, դրա համար էլ արվում է սահմանադրական փոփոխություն , որ ձգեն իշխանությունը՝ պատասխանատվություն չունենալով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Այս նեղ մաջալին Սահմանադրություն են փոխում»,- կարծում է 1990թ.՝ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1994-1998 թթ.՝ ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ նոր Սահմանադրությունն անարգանք է մեր հասարակության, մեր պետության պատմության, ներկայի և ապագայի նկատմամբ:
«Շատ բան չկա ասելու, բոլորն էլ տեսնում են, որ այս բյուջեն արտացոլում է բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին»
«Այո, իհարկե, մասնակցում եմ քարզարշավին»,- քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
«Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ պաշտոնյաների կյանքը չի վատանում, պաշտոնյաների մեծ մասը գիշերը չեն կարողանում քնել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է միայն պաշտոնյաների կյանքը լավանում, իսկ հասարակ ժողովրդի կյանքը վատանում է:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ վերահաստատեց, որ ինքը սահմանադրական բարեփոխումների շտաբում չի լինելու:
«Բավականին մեծ ծրագիր է, մեծ գումարների մասին է խոսքը, եթե ՀՀ-ն ունենար այդ գումարները, մենք հիմա վաղուց կառուցած կլինեինք»,- խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավի շտաբի անդամ չեք, Գ. Բեգլարյանն այսպես պատասխանեց. «Ես շտաբի անդամ երբևիցե չեմ եղել, բայց շտաբին միշտ աջակցում և օգնում եմ»:
ՌԴ տրանսպորտի նախարարի կողմից նույնպես ներկայացվել է, որ իրենք էլ բացթողումներ ունեն այս ոլորտում, և պետք է այդ բացթողումներն ապագայում լրացվեն. «Ինձ թվում է՝ աշխատանքներ են կատարվում: Ինչքան գիտեմ, կոնկրետ իրենք այսօր մեքենաների անսարքության հետևանքով չեն թողնում մեքենաները գան, ինչը ողջունելի է»:
Նա նաև տեղեկացրեց, որ «Հին Երևանի» կառուցապատման փաստաթղթային մասն այս պահին ավարտված է. «Առաջիկայում կսկսվեն ոչ հուշարձան շենքերի քանդման աշխատանքները, մեր նախատեսածով՝ այդ աշխատանքներն անպայման կսկսեն այս տարի»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագրով, սակայն Ն. Սարգսյանը նշեց, որ ինքը որևէ բան չի կարող ասել, որովհետև ինֆորմացիա չունի. «Կարող եմ երաշխավորել, որ շենքի հետ կապված զուտ ճարտարապետական իմաստով խնդիրներ չեն կարող լիենլ: Կառավարության որոշումից հետո ես չունեմ տեղեկատվություն, որ որևէ ծրագիր է ներկայացված»:
«Եթե նկատում եք, աշխարհաքաղաքական դաշտում շատ կտրուկ հայտարարություններ են լինում, որոնք համապատասխանում են կտրուկ փոփոխվող իրավիճակին, սրանք կազմակերպված գործընթացներ են»,- անդրադառնալով երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ թվիթերում արած գրառմանը, նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Մենք պետք է վաղուց ունենայինք այն ինստիտուտը, որը նախապատրաստում է և աշխատում է պատգամավորների հետ: Այստեղ հանգամանքները կարծես ամեն անգամ նորություն են դառնում, մենք զարմանում ենք կամ ապշած ենք մնում, դա չի խոսում հօգուտ հայկական կողմի, այդպես էլ չգտան աշխատելու ձևը, որը կոչվում է պառլամենտական դիվանագիտություն։ Պետք է ոչ թե զարմանալ, այլ` նախօրոք աշխատել»:
«Հայաստանում որևէ համամասնական ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը երբևէ չի հավաքել 40 տոկոսից ավելի ձայն, իսկ մեծամասնական ընտրություններում իշխող կուսակցությունը միշտ վերցրել է ձայների գերակշիռ տոկոսը, սա նշանակում է, որ ես ամենևին չեմ կարծում, որ որևէ կուսակցության կհաջողվի ձևավորել մեծամասնություն»:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մտահոգություն հայտնեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության վերաբերյալ:
Եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցնի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նախընտրում է, որ Սերժ Սարգսյանը դրժի իր խոստումը և վարչապետ դառնա, եթե ՀՀԿ-ն անցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Երեկ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում գտնվող ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը 45 տարեկան էր: Նա ապրում էր Հարավ Արևմտյան թաղամասում, իսկ հայրական տունը գտնվում է Ներքին Շենգավիթում: Նա ունի երկու երեխա:
Դիտարկմանը, թե ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանն օրերս հայտարարեց, որ ոչ թե իրենք են միացել իշխանությանը, այլ իշխանությունն է միացել ՀՅԴ-ին սահմանադրական բարեփոխումների հարցով, Գ. Մելիքյանն այսպես արձագանքեց. «Ես կասեմ, որ ՀՅԴ-ն շատ վաղուց ուզում է հանրապետությունում տեսնել խորհրդարանական համակարգը ու շատ լուրջ աշխատանք այդ ուղղությամբ տարել է, ու ՀՀԿ-ն էլ այս վերջին տարիների ընթացքում եկել է այն եզրակացության, որ խորհրդարանական համակարգն ավելի մեծ առավելություններ ունի ժողովրդավարության տեսանկյունից»:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչ առերեսումը, ինքը Ռ. Հայրապետյանի հետ հանդիպում չի ունեցել, ինչպես ներկայացնում են. «Իհարկե, ոչ, հանդիպում չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Առաջարկություններ եղել են: Որոշ «վայ» լրատվամիջոցներ փորձեցին ինչ-որ մեկի պատվերով իմ անձի և մեր տեսակի վրա ցեխ շպրտեն, թե ինչ-որ գումար է առաջարկվել: Իհարկե, հեղինակությունները փորձել են միջամտել, ինչ-որ բաներ հորդորել, արտերկրից մարդիկ են եկել, հորդորել են, բայց բոլորն էլ մերժվել են: Որևէ մեկը չի կարող փաստի, որ ես որևէ մեկի հետ բանակցել եմ, կամ փորձել եմ հանդիպել: Ես եմ հրաժարել հանդիպելուց»:
«Ընդունում եմ, որ ժողովրդավարության ավելացման ուղղությամբ բավականին լուրջ քայլեր պետք է իրականացվի, ընդունում եմ, որ մեր ժողովրդավարությունը փխրուն է, ու լուրջ քայլեր պետք է տարվեն այդ ուղղությամբ, լուրջ քայլերի առաջին քայլը Սահմանադրության փոփոխությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վարդան Օսկանյանի այն հայտարարության մասին, թե այս սահմանադրական բարեփոխումները լուրջ վնասելու են մեր փխրուն ժողովրդավարությանը, ասաց Գագիկ Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որ 2010 թվականի մայիսին, երբ իրենք պատրաստվում էին իրենց առաջին թռիչքն իրականացնել, իրենց ասացին՝ թռիչքը չի լինելու:
«Միանգամից նշեմ, որ բոլոր մասնագետները գալիս են այն եզրակացության, որ օդանավը հենց օդում սկսել է քանդվել, հնարավոր է՝ պայթյուն է եղել, վառելանյութը թևերի մեջ պայթել է: Ես առաջին օրվանից հասկացա, որ օդանավը հենց օդում քանդվել է, որովհետև օդանավի մասերը գետնի վրա տարածված են՝ 15-20 կիլոմետրի վրա: Դա նշանակում է, որ օդանավը մի տեղ չի ընկել-քանդվել»,- նշեց Դ. Ադբաշյանը:
Նոր սահմանադրության մեջ կան մի շարք և՛ դրական, և՛ բացասական կետեր: Այս կարծիքին է բնապահպան Կարինե Դանիելյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց, որ դրականն այն է, որ առաջին անգամ Սահմանադրության մեջ ներառվում է կայուն զարգացման ծրագիրը, բայց, միաժամանակ, եթե գործող Սահմանադրության մեջ պետությունն ապահովում էր շրջակա միջավայրի պահպանությունը, ապա հիմա պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը:
Հարցին՝ ինչո՞ւ չեք միանում «Ոչ»-ի մյուս ճակատներին՝ Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Միանալ-չմիանալու ի՞նչ կա, թող ինձ միանան, գնամ մեկին միանամ, ուժ տամ, որ ի՞նչ, սա ընտրություն չէ, հարգում եմ և՛ «Ոչ»-ի ճակատին, և՛ «Նոր Հայաստան»-ին, բայց չեմ կարծում, որ մեկը ինձնից առավել է, որ գնամ միանամ: Սա միասնականության խնդիր չի պահանջում: Մենք նրանց գնացել, ասել ենք՝ որտեղ ենք եղել, որ բնակավայրերում ենք եղել»:
«Այս փոփոխությունը դեպի լա՞վն է, թե՞ ոչ, ես դրանում չեմ համոզվել, չի կարելի ներկայացնել մի փաստաթուղթ, երբ կասակածելի է, դրանք կլինե՞ն ռեֆորմներ, թե՞ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին:
««Ոտքերը լվալ, ջուրը խմել» արտահայտությունը ժողովրդական խոսք է, որն այլաբանություն է, որը բառացի հասկանալն ուղղակի նշանակում է՝ հայոց լեզու չիմանալ, փոխաբերական իմաստ է ամբողջը, և նշանակում է՝ երախտապարտ լինել, երախտիքով լցված, շնորհակալ լինել, գնահատել ինչ-որ մի բան: Նրանք, ովքեր սա բառացի են հասկանում, գրագիտության պակաս ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է կոռեկտ ԱԺ-ում նման բառապաշար օգտագործելը: