«Քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի լայնածավալ օգագործում է եղել բոլոր կուսակցությունների կողմից». Արթուր Սաքունց

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արձանագրվել է վարչական ռեսուրսի լայնածավալ օգագործում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նկատեց, որ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական հանաձաժողովի անդամ չեն կարող լինել Հայատանի համայքների ավագանու անդամները:

«Մենք ահազանգ ստացանք, որ համայնքների ավագանու անդամներ են ընդգրկվել, ու պազվել է, որ 203 անդամներ հանձանժողովի կազմում հանդիսանում են ավագանու անդամներ: Ի դեպ, ՀՀԿ-ից 50 ավագանու անդամներ են ընդգրկված, ՀՅԴ-ից՝ 22, ԲՀԿ-ից՝ 21, ՕԵԿ-ից՝ 12, ՀԱԿ-ից՝ 10 և «Ժառանգություն» կուսակցությունից՝ 10: «Ժառանգություն» կուսակցությունը այդ 10-ից 5-ին փոխարինել է, երբ հայտնաբերել է, որ նրանք հանդիսանում են ավագանու անդամներ»,- հայտնեց Ա. Սաքունցը, ըստ որի, կատարվածը վարչական ռեսուրսի ուղղակի օգագործման դրսևորում է:

Տեսանյութեր

Լրահոս