«Կողմնակից չեմ նոր պետություն ստեղծելու գաղափարին». Լարիսա Ալավերդյանը՝ «Նոր Հայաստանի» գործունեության մասին

«Որոշ բաներ իմ ճաշակով չէ, բայց ողջունելի է այդ ոճի մուտքը մեր առօրյա»,-խոսելով սահմանադրական բարեփոխումների «այո»-ի և «ոչ»-ի քարոզչության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» Հ/Կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, եթե անգամ որոշ մարդիկ էկրանից այն կողմ խաղում են, ամեն դեպքում պետք է տեղի ունենա այդ բանավեճը:

Լ. Ալավերդյանը կարծիքով՝ դեկտեմբերի 6-ից հետո, կամ նույնիսկ հաջորդ տարի կտրուկ փոփոխություններ չեն լինելու: Ըստ նրա՝ այդ փոփոխությունները կլինեն ընտրութուններից հետո: Նրա խոսքով՝ ցանկացած պարագայում՝ «ոչ»-ը շատ կլինի, թե «այո»-ն, հասարակությունն ունի փոփոխությունների անհրաժեշտություն, ու դա առաջին հերթին վերաբերում է քաղաքական էլիտային:

«Նման երկրներում, ինչպիսին մենք ենք, քաղաքական էլիտայի նշանակությունը շատ բարձր է: Իսկ մեզ մոտ քաղաքական էլիտան տրվում է իրավիճակային խնդիրներին»,- նշեց բանախոսը:

Կարդացեք նաև

Խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող և իշխանափոխության ձգտող, արդեն 3 օր Ազատության հրապարակում նստացույց անող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի գործունեության մասին՝ Լ. Ալավերդյանն ասաց.

«Հռետորությունը խոսում է ցածր քաղաքական մշակույթի մասին, դա վերաբերվում է երկու կողմերին էլ, բայց այն, որ կա նման ձգտում, արդեն լավ է: Կողմակից չեմ նոր պետություն ստեղծելու գաղափարին, կարելի է բարեփոխել համակարգը, փոխել քաղաքական էլիտան, քանի՞ անգամ ենք մենք 0-ից սկսելու, այն ուժն է ուժեղ, որ կարողանում է հիմնվել անցյալի դրականի վրա և ուժեղացնել երկիրը: Բայց արմատական փոփոխությունների ձգտումը ես ողջունում եմ»:

Լ. Ալավերդյանը տպավորություն ունի, թե «այո»-ն ու «ոչ»-ը գնում են շրջաններ, սկսում են իրար հետ ակտիվ խոսել, ու հասարակությունը էլի զատված է մնում թե՛ մեկից, թե՛ մյուսից. «Այսինքն՝ շատ կասկածում եմ, որ այս գործընթացի ընթացքում այն լսարանը, որը դրա կարիքն ուներ, ավելի մեծ տեղեկություններ ստացավ»:

Տեսանյութեր

Լրահոս