«Մենք մշտապես ասել և հայտարարել ենք՝ մեզ համար կարևոր է Սահմանադրության փոփոխությունը, բայց նաև կարևոր է, որ այն ընդունվի նորմալ ընտրություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ են անելու, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցնի առանց կեղծիքների:
Արդեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «այո»-ի քարոզարշավն ընթացքի մեջ է, և ՀՅԴ Գերագույն մարմինը ձևավորել է կոլեգիալ շտաբ, որի աշխատաքները ղեկավարելու է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Ա. Վարդանյանը՝ նշելով, որ ստեղծվել են 5 աշխատանքային խմբեր, որոնք մարզերում քարոզչություն կիրականացնեն:
««Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ հավաքեց մոտ 32% ձայն, ո՞ւր է այսօր «Ժառանգություն» կուսակցությունը, հետևաբար՝ չի կարելի հասարակության դժգոհ հատվածի վրա ձայն հավաքել, բայց ոչինչ չասել այս հասարակությանը, դրա համար էլ այսօր գնացել, «ոչ» են ասում Սահմանադրությանը»:
«Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի ուժերին ոչինչ չի հաջողվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումների ընդդմախոսներն ասում են, թե գործող Սահմանադրությունում էլ կան լավ դրույթներ, բայց չեն գործում, Ա. Զաքարյանը համաձայնվեց՝ ասելով. «Ճիշտ են ասում, այլ տարբեր օրենքներում էլ կան շատ դրույթներ բայց չեն գործում, որովհետև համակարգը գործում է այլ սկզբունքով, քանի որ չունենք կայացած կուսակցական համակարգ, որտեղ քաղաքական գաղափարներ կծնվեն: Դա քաղաքական գաղափար չէ, որ ես իշխանության մեջ չեմ, դրա համար ընդդիմություն եմ»:
2015 թվականը օդերևութաբանության առումով ռեկորդային տարի էր Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ այս տարի եղել է ամենատաք ձմեռը, ամենաշոգ ամառը, ամենախոնավ հոկտեմբերը:
Ս. Գիմիշյանը կարծում է՝ Սահմանադրության նախագծի մեջ շեշտը դրված է կրոնական կառույցների իրավահավասարության և ազատ գործելու վրա, իսկ դա կարող է քանդել ազգի սեփական հոգևորը. «Այս վերջերս պետռեգիստրում գրանցվեց «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպությունը, որը նշանակում է՝ դա մասնավոր սեփականություն է, ու այն, ինչ ասես, կարող է լինել»:
«Կարևոր փաստաթուղթ է, ու դրա նշանակությունը թերագնահատելը ճիշտ չէ, պարզ է՝ ընդդիմություն, թե իշխանություն, թե սովորական քաղաքացի, մտահոգ կլինի, սա այն փաստաթուղթն է, որի շուրջ մեծ շահարկումներ պետք է չլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Մենք դա դիտում ենք՝ որպես «Ոտքի՛, Հայաստանի»՝ առանձին միավորի որոշում, հարգում ենք այդ որոշումը ու խոչընդոտ չենք տեսնում, եթե «Հիմնադիր խորհրդարանն» այդ բնույթի ակցիաների կողմնակից չէ, դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, որ սխալ են անում»,- պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները չեն միացել Անդրիաս Ղուկասյանի ակցիային՝ հաշվի առնելով, որ նա էլ է այդ ճակատի անդամ, նման տեսակետ հայտնեց ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վստահ է, որ դեկտեմբերի 6-ին հանրությունը պետք է չմասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի մարդիկ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասեր չգնան:
«Նա առաջիկա օրերին փակագծերը կբացի: Հույս ունեմ՝ առաջիկա օրերին մեզ միասին կտեսնեք»: Ժ. Սէֆիլյանը, սակայն, նաև հայտնեց, որ նոյեմբերի 1-ին Գյումրու հանրահավաքին Ր. Հովհաննիսյանը ներկա չի լինի, քանի որ Հայաստանում չէ:
«Հլը տեսեք՝ ինչ է ասում. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հայտարարում է՝ մեր գործը չէ հայերի հարցերը լուծելը»,- հայտարարեց Ա. Սադոյանը: Սակայն Ս. Ավետիսյանը խնդրեց չխեղաթյուրել իր ասածները՝ «Ես նման բան չասացի, մի խեղաթյուրեք»:
«Պետք է գնան հանրաքվեի ու «այո» ասեն, որովհետև այս նոր Սահմանադրությունը երաշխիք է պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հստակ իշխանությունների տարանջատման համար, այս դեպքում՝ ընդդիմադիրներին ավելի լայն հնարավորություններ ենք տալիս, այս նախագծում սոցիալական հիմնախնդիրներն ավելի հստակ են, ու պետության պարտավորություններն ավելի հստակ են ամրագրված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Գ. Համբարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը միշտ ցանկանում է Ռուսաստանին ներկայացնել այնպիսի երկիր, որ Մինսկի անդամ լինելով՝ պաշտպանում է Հայաստանի շահերը, բայց, ըստ նրա՝ դա այդպես չէ. Ռուսաստանը շատ սերտ ռազմական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, բայց Ռուսաստանը հայ-ռուսական հարաբերությունները փորձում է ներկայացնել՝ որպես հակաադրբեջանական. «Հույս ունեմ՝ ՌԴ-ն անդրկուլիսյան հարաբերություններում զուսպ է պահում Ադրբեջանին»:
Հարցին էլ՝ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելո՞ւ է Իլհամ Ալիևի հետ, ինչպես Ջեյմս Ուորլիքը երեկ հայտարարեց, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումները կարող են արժեք տալ, քանի որ ամեն անգամ դրժում է իր խոստումները, համենայն դեպս, հանդիպումը ես չեմ բացառում»:
«Ափսոսում եմ, որ ինքը գոնե պետք է ամուսնանար, երեխաներ ունենար, Վազգենը շատ նպատակներ ուներ, պետք է կատարեր, բայց այսպես թողեցին, շատ բան կա ափսոսելու, մեր ժողովուրդն այսպես չէր ապրի…»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, արցունքն աչքերին՝ ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը:
«Պետք է հասկանանք, թե հոկտեմբերի 27-ին ինչ է կատարվել ու դրանից էլ պարզ կլինի՝ երբ կբացահայտվեն այդ դեպքերը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Յուրաքանչյուր անհատի, պետության կյանքում լինում են սև օրեր, որոնք այդպես էլ չեն անցնում, հոկտեմբերի 27-ը ոչ միայն զոհվածների հարազատների, այլև մեր պետության սև օրերից է, քանի որ այն ոչ միայն չբացահայտվեց, այլև բազմաթիվ հարցեր առաջացրեց»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Արամ Զավենի Սարգսյանը:
«Մեր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին անդամակցելն ի սկզբանե պայմանավորված էր երկու պայմանով, որ մենք ազատ ենք մեր գործողությունների մեջ, ու երբ մենք հարկ կհամարենք դուրս գալ այդ ճակատից, մենք ազատ ենք դուրս գալու, ու մեր գործընկերներից ոչ մեկը մեզնից չի նեղանալու»,- նշեց Ա. Ղուկասյանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հրաժարվել է հանդիպել Ազգային ժողովի առջև նստացույց անող՝ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի հետ, քանի որ նա զբաղված է: Այս մասին 168.am-ի և aravot.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:
«ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում բոլորովին էլ քաոսային իրավիճակ չէ, և առաջիկայում բոլոր խնդիրները կստանան լուծումներ»,- կարծում է այդ խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռ. Հակոբյանը նշեց, որ, թեև իրենք խմբակցության նիստ դեռևս չեն արել, բայցև չի կարծում, որ քաոսային իրավիճակ է այնտեղ տիրում: «Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն: Մենք նիստ կանենք, կքննարկենք և կընտրենք խմբակցության ղեկավարին»,- ասաց նա:
Ինչպես յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ, այնպես էլ այս անգամ, լինելու են մարզային հանդիպումներ:
168.am-ի այն հարցին, թե 7500 հոգուց ինչո՞ւ գոնե մի քանի տասնյակը այսօր չեն միացել Ձեր նստացույցին, Ա. Ղուկասյանը պարզաբանեց, որ իրենք այս պահին հանդիսանում են որպես այդ 7500 մարդկանց պատվիրակներ, ու քանի որ իրենք իրազեկում չեն ներկայացրել քաղաքապետարանին, ակցիան իրականացնելու համար, հետևաբար «Հավաքների մասին» օրենքով այդ կացիային կարող են մասնակցել մինչև 100 հոգի մարդ:
«Երբ առաջին նախագահի ընտրությունն էր, հարց էինք տալիս, թե ո՞ւմ եք տեսնում երկրի նախագահի պաշտոնում: Գյուղացիներն ում տեսնում էին հեռուստաէկրանին, նրա անունն էլ տալիս էին: Մենք ստացանք Քլինթոնի ազգանունը, Մանուկյան, Մանուչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Շառլ Ազնավուր… հիմա նայում են, թե Հ1-ն ավելի շատ ում է ցույց տալիս՝ Հովիկ Աբրահամյան և Սեյրան Օհանյան»:
168.am-ի հարցին՝ թե ո՞ւմ եք տեսնում այդ դերում, սոցիոլոգն այսպես պատասխանեց. «Այդ հարցը ես նույնիսկ տվել եմ Սերժ Սարգսյանին և դրա պատասխանը չեմ ստացել: Ես նույնպես չեմ կարող ասել, շատ բարդ հարց է, որ նայում եմ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մակարդակի քաղաքական գործիչներ մենք չունենք»:
Հանրության զգալի մասը պատկերացում չունի՝ ինչի՞ մասին է խոսքը, քանի որ քարոզարշավը չի բացատրում նոր սահմանդրության բնույթը, տարբերությունները գործող սահմանադրությունից: Այս կարծիքին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ես հայտարարում եմ, որ Գագիկ Հարությունյանը օրենքը խախտել է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Երեք գործոններ կան, որ դրդապատճառ կարող են լինել սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար՝ հանրության պահանջ, միջազգային հանրության պահանջ, ուժերի քաղաքական կամք. այս նոր Սահմանադրության առաջանալու պահանջը հիմնականում առաջացել է միջազգային հանրության պահանջով»,- կարծում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ կարծիք հայտնեց, որ այս գործընթացը նախաձեռնվել է 2012-2013 թվականների «տապալված ընտրությունների և իշխանության յուրացման» պատճառով:
«Մի բան է տեսանելի «Նոր Հայաստանի» որդեգրած ստրատեգիայում՝ այն, որ իրենք հասկանում են, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը երբեք Հայաստանում մարդկանց լայն մոբիլիզացիա չի ապահովել ու այժմ էլ չի ապահովելու, և դրել են իշխանափոխության խնդիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին, որը հայտարարել է, թե դեկտեմբերի 1-ին պատրաստվում է իշխանափոխություն անել:
«Անկեղծ ասած, եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ինձ համար բացարձակապես միևնույն է՝ ով է այդ աթոռին նստելու, որովհետև նա ոչինչ չի որոշելու: Նա ուղղակի մանդատ չունի: Այս համակարգը լինելու է գործող համակարգի սկզբունքով աշխատող՝ «հաղթողը ստանում է ամեն ինչ»»: