«Մոբիլիզացիան սկսել է». Ժիրայր Սեֆիլյան

«Չնայած տրանսպորտի բլոկադային՝ ամբողջ հանրապետությունով, հրապարակը լիքն էր»,- քիչ առաջ Ազատության հրապարկում այս մասին հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Նա հիշեցրեց, որ իրենց առաջնային նպատակը սահմանադրության հանրաքվեի կասեցումն է.

«Մենք չնք կարող թույլ տալ, որ երկիրը վիրահատության ենթրակվի: Այդ ծուղակը, որը ստեղծվել է հայ ժողովրդի համար, հայտնվելու է ինքը՝ ռեժիմը, քանի որ այս օրերին ինքը ստիպված է լինելու զսպված լինել: Ժողովուրդն այսօր սկսեց ակցիան, հիմա շարունակում ենք շուրջօրյա նստացույցը՝ հերթափոխով, ու այս գործընթացը շարունակելու է մինչև հաղթական ավարտ»: Ժիրայր Սեֆիլյանն էլ կրկին կոչ արեց մարզերի բնակչությանը հավաքվել Երևանում. «Մոբիլիզացիան սկսել է, ու չենք կասկածում, որ օրեցօր մեր քանակը ավելանալու է ու ճնշելու ենք այս ռեժիմին»:

Նշենք, որ «Կարմիր Քարտ» քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես միացավ «Նոր Հայաստանի» շարժմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031