Պետրոս Մակեյանը ճանաչում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի 4 անդամներին
Քիչ առաջ Ազատության հրապարում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Պետրոս Մակեյանն անդրադարձավ օրերս Նորք-Մարաշից ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որը նախատեսված է անել շուրջօրյա ռեժիմով:
Հիշեցնենք, որ ճակատը նախատեսել է մինչև դեկտեմբերի 6-ը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իրականացնեն իշխանափոխություն ու տապալեն հանրաքվեն:
Նրա խոսքով՝ այդ խմբին սիրիահայության հետ կապելը ոչ միայն անբարոյական է, այլև վտանգավոր, իսկ ընդդիմության հետ կապելը նպատակ ուներ այս գործընքացներին խոչընդոտել:
«Իրականում սոցիալական վիճակը դերակատարում չունի այս գործընթացի մեջ: Այդ խմբի թիրախը եղել են իշխանությունները և իշխանավորները, խմբի մեջ ներգրավված են եղել ազատամարտիկները և նրանց զավակները, բացառված չէ, որ քրեաօլիգարխիկ բեդսպրեդելը ստիպել է այս խմբին ձևավորվել, նման խմբեր կլինեն, քանի մեր երկրում այդ գաղջ մթնոլորտը չվերանա»,- նշեց Պ. Մակեյանը:
Նա հայտարարեց, որ ձերբակալված խմբի 4 անդամները իր ծննդավայր Շիրակի մարզի Փանիկ գյուղից են. «Նրանց ծնողներին ճանաչում են: Նրանք ընդունակ չեն հանցավոր գործողությունների: Բոյաջյան Տիգրանի հարազատները մասնակացել են պատերազմին կամավոր: Ես երբեք չեմ հավատա, որ նրանք կարող են մեր ազգի կամ երկրի նկատմամբ ահաբեկչություն անեն: Ելքը մեկն է՝ մենք պետք է պարտադրեք վարչախմբին հեռանալ: Դրա համար պետք է գաք հրապարակ ու այստեղից պետք է սկսենք այդ գործընթացը»: