Նրա խոսքով՝ այն գործիչները, որոնք փորձում են այդ քաղաքակիրթ դաշտում ինչ-որ նոր կազմակերպություններ, կուսակցություններ ստեղծել, պատրաստվել 2017 թվին, դատապարտված են ոչնչի. «Եթե այդ գործիչների մղումը անկեղծ է ու իրենք խնդիր են դրել ընդդիմադիր բևեռ ձևավորելու, պետք է հասկանան, որ այդ բևեռը կարելի է ստեղծել միայն Ազատության հրապարակում»:
«Երեկ և այսօր հայրենիքը, հայոց ազգը կորցրեց հերթական իր հերոսին, զինվորին: Հարգենք նրանց հիշատակը»,- այսօր Ազատության հրապարակում այս խոսքերով սկսեց հանրահավաքը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Կա տենդենց, որ ադրբեջանցիները յուրաքանչյուր հանդիպումից, կարևոր իրադարձությունից առաջ ակտիվացնում են գործողությունը շփման գծում, ու հասկանալի էր, որ վաղը նախատեսվում է նախագահների հանդիպումը, ինչ-որ մի բան պետք է անեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի՝ երեկ կատարած դիվերսիոն հարձակման մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ա. Բադալյանը նշեց, որ ընդդիմությունն այս տարի հաջողություն չունեցավ. «Դե յուրե ընդդիմադիր շատ կառույցներ կան, դեկտեմբերի 6-ի գործընթացը ցույց տվեց, որ ընդիմադիր երկու ուժ է մնացել. ՀԱԿ-ը՝ իրեն կցված ՀԺԿ-ն, և ինչ-որ չափով ՀՅԴ-ն: Մնացածն ուղղակի գրանցված են»:
Հայաստանում ներքին քաղաքականության առումով երկու կարևոր գործընթացներ տեղի ունեցան 2015 թվականին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս մղումը մրցակցային պայքարից՝ դրա հետևանքներով, ինչպես նաև տարվա վերջին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝ իր նախորդող քարոզարշավով:
«Չգիտեմ՝ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Դիպուկահարների հեռացում, տեխնիկական միջոցներով սահմանի երկայնքով սահմանի վերահսկում և ԵԱՀԿ դիտորդների ավելացում… Միանշանակ հասկանալի է, որ արվում են քայլեր, որոնք նախնական առումով իսկապես պետք է բերեն էսկալացիայի թուլացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ամերիկացի կոնգրեսականների առաջարկների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ ճանապարհային ոստիկանությունն ի զորու չէ օպերատիվ արձագանքել հասարակական կազմակերպությունների ու բնակիչների բողոքներին ու առաջարկներին ու վերացնել ճանապարհային երթևեկությունում առկա բազմաթիվ թերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
168.am-ի հարցին, թե ՀԱԿ-ը պատրաստվում է հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար դիմել Սահմանադրական դատարան, Ձեր կարծիքով՝ հաջողության կհասնե՞ն, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Երբ իշխանությունն այս գետը մտնում էր, շատ լավ գիտակցում էր՝ որտեղ պետք է դուրս գա: Այսինքն՝ ես համոզված եմ, որ ո՛չ Սահմանադրական դատարանում որևէ բան կկատարվի, ո՛չ էլ փողոցում հիմա որևէ բան կկատարվի, որովհետև Սահմանադրությունը հեղափոխական մոտիվացիա երբեք որևէ երկրում չի տվել»:
«Նրա բոլոր քննադատություններին, վիրավորանքներին էլ տեղյակ եմ, բայց քանի որ Պարույր Հայրիկյանը մեզ համար անկախության գործընթացի արժեք է, իրեն չեմ պատասխանելու, որովհետև ինքը նորանկախ Հայաստանի համար քաղաքական արժեք է, ու ես հարգում եմ ինձ համար այդ արժեքը, ու որևէ պատասխան չեմ տալու»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հասցեին հնչեցրած գնահատականների մասին՝ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ելույթ են ունեցել, օրինակ, այն դպրոցի տնօրենը, ուղղորդվա՞ծ էին, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Բնականաբար, ես չեմ կարծում, որ, եթե Սուրեն Խաչատրյանն իշխանություն չլիներ, չեմ կարծում, որ իրենք գիշերը կնստեն, մոմ կվառեն Սուրեն Խաչատրյանի նկարի մոտ: Այդ առումով շատ հանգիստ եմ վերաբերվում, քանի որ դա իշխանական վախերի մասին է խոսում»:
Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ այս պահի դրությամբ առկա են 15 պատգամավորների ստորագրություններ:
Մշակույթի նախարարը նույն օրը Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել ու ներկայացրել նրան, Վիգեն Սարգսյանը խնդիրը կարևորել է ու ցանկացել է նախագահին ներկայացնել: Մշակույթի նախարարն ասաց, որ Վրաստանի ներկայիս մշակույթի նախարարի հետ լավ համագործակցում են, ու կխոսի նրա հետ այդ հարցի շուրջ: Դեռ որևէ այլ նորություն չկա:
«Ես չեմ ուզում կշռելի դարձնել այդ հայտարարությունը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանադրության հանրաքվեի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը:
«Ես չէի ասի, որ կոշտ հայտարարություն է»,-այսօր Ազգային ժողովում 168.am-ի և yerkir.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին՝ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը պարզապես հետևողական է, ու իր հայտարաությամբ փաստում է, թե ցանկալի կլինի, որ իրավապահ մարմինները քննության թափանցիկությունը պահպանեն. «Նրանք ասում են այն, ինչ մենք ենք ասում»:
«Ցանկանում եմ հաջողություն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարանին ուղղված՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումի մասին:
Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունից երկու պատգամավոր արդեն ստորագրել են ՀԱԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարանին ուղղված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումի տակ:
«Մեզ որևէ մեկը որևէ հարցով չի դիմել, որևէ տեքստ մենք չենք տեսել, կտեսնենք՝ կքննարկենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)՝ Սահմանադրական դատարանին ուղղված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումին միանալու մասին:
Այսօր 168.am-ն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինքը միանալու է ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարանին ուղղված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումին: Ի պատասխան մեր հարցին՝ Թ. Պողոսյանը պատասխանեց, որ ինքն արդեն միացել է դրան:
«Երևի ճիշտ կլինի՝ ԱՄՆ դեսպանատունն ինքը մեկնաբանի, թե ինչու է կոշտ կամ փափուկ հայտարարություն տարածել, բայց մենք պետք է սովորենք ինքներս մեր խնդիրների լուծումը գտնել և ոչ թե սպասել՝ որևէ մեկը կգա՝ հայտարարություն կանի կամ չի անի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան արած հայտարարության մասին:
«Այժմ տարածաշրջանը գտնվում է թուհուբոհի մեջ, հրդեհ է մեր շուրջ արդեն տարուց ավելի է. հակառակորդը՝ Ադրբեջանը, օգտագործելով այդ հանգամանքը՝ դիմել է մի մարտավարության, որի գլխավոր նպատական է հյուծել մեր բանակը»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
«Իսկական աշխատանքը հիմա է սկսվելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, լուրջ, տիտանական, մանրակրկիտ աշխատանքի սկիզբ է դրվել:
«Կարևոր է այն, որ մյուս մեծ պետությունները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, կարծես թե այս հարցին նայում են բավականին սթափ: Այսինքն՝ ԱՄՆ-ն որևէ կերպ չի խրախուսում Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանում: Ռուսաստանն իր հերթին շահագրգռված չէ դրանով, նա նոր ճակատ չի ուզում բացել: Այնպես որ, հայ-ադրբեջանական լայնամաշտաբ գործողություններ, ես կարծում եմ, որ չեն լինի»,- նշեց Ա. Նավասարդյանը:
«Պայթյունավտանգ իրավիճակ է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը՝ խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Նրա ներկայացմամբ, ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը առանձին էջ է այն «ամբողջ չգրված ռազմավարության մեջ, որը միտված է Ռուսաստանին ներքաշել նման իրավիճակների մեջ ու թուլացնել նրան՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես»: Քաղաքագետի խոսքով, այն, որ Թուրքիան չվարանեց վատթարացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, ցույց տվեց, որ նա այնքան էլ չի գնահատում այն, ինչ կա, քանի որ նրա առաջ բացվում են նոր հեռանկարներ:
«Նոյեմբերի 24-ից հետո խիստ լարված են հարաբերությունները Թուրքիայի և Ռուսատանի միջև, բայց չեմ կարծում, որ պատրեզմական գործողություններ լինեն, բայց սա կունենա լուրջ հետևանքներ տարածաշրջանային ուժերի հարաբերակցության փոփոխության վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Այսօր մենք դարձել ենք ագրարային երկիր, արտաքին պարտքը հինգ միլիարշից անցել է, բայց ո՞ւր են գնում այդ փողերը: Թող տան գյուղացուն: Այն մեծ շուկան, որ բացվել է, մենք պատրաստ չենք մտնել այդ շուկա»: Լ. Խաչատրյանի խոսքով, ներդրումների նորմալ մթնոլորտ է պետք է ստեղծել Հայաստանում. «Մենք կորցնում ենք մեր հին շուկաները, նորը ձեռք չենք բերում, պետք է պետական աջակցություն»:
«Այն, որ կուսակցությունն ընդդիմադիր է, դա դասական քաղաքականության կանոնն է առաջին հերթին»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց կուսակցության նորընտիր նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ ընտրվեցին Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Հայկ Կոնջորյանը, Նորայր Մովսիսյանը, Արտակ Ոսկանյանը, Գրիգորի Դոխոլյանը, Կարեն Սիմոնյանը, Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Հայկազ Սիմիկյանը, Մարատ Դադունցը, Ջիվան Նադարյանը:
«Ազատությունից պետք է բխեր անկախությունը, եթե դու չունես ազատ մտածելակերպ, ապա այդ ազատությունը, որ ձեռք ես բերել, մնում է թղթի վրա»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իր խոսքում ասաց նորաստեղծ կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Մեր բոլոր խնդիրների շան գլուխը թաղված է Հայաստանի քաղաքական համակարգում»,- ասաց նա: