«Կասեցնելով հանրաքվեն՝ մենք կանգ չենք անռնելու». Գարեգին Չուգասզյան

«Մեր առաջ նպատակ ենք դրել՝ առաջինը կասեցնել հանրաքվեն»,- քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Հիմանդիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:

Նրա խոսքով՝ երեկվա դեպքերը, այն մարդկանց համար, ովքեր հեռվից են դիտում, ստեղծեցին այն մթնոլորտը, որ «սահմանադրական փոփոխությունների անցկացումը, ակնհայտ են դարձնում, որ Հայաստանում կա բռնատիրություն, մոնոպոլիզացում ամենատարբեր բիզնեսների»:

«Մարդիկ սկսում են իրենց մաշկի վրա զգալ այդ ամենը: Սա ակնհայտ է դարձնում հանրաքվեից առաջ: Այս գիտակցության աճը, որ ավելի արագ է գնալու առաջիկա օրերին, բերելու են նոր իրավիճակ Հայաստանում, ստեղծելու են նոր քաղաքական իրավիճակ: Կասեցնելով հանրաքվեն՝ մենք կանգ չենք անռնելու, բայց դա ճանապարհ կբացի երկրորդ քայլի համար, որը հանցավոր ռեժիմի հեռացումն է»,- հայտարարեց Գ. Չուգասզյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031