Այսօր «Նոր Հայաստան»-ը երթով շարժվելու է դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայատարեց, որ իրենք այսօր երթով շարժվելու են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՝ ներկայացնելոււ, թե որոնք են լինելու ժողովրդի ճնշման հիմնական թիրախները: Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն 2-րդ օրն է՝ Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնում: Ճակատը երեկ սկսեց իր շուրջօրյա հանրահավաքները՝ որպես նպատակներ հռչակելով  իշխանափոխությունն ու սահմանադրական բարեփոխումների հանարաքվեի տապալումը: Ա. Ղուկասյանի խոսքով՝ այսօր կարևոր ժամանակաշրջան է, այսօր պետք է ձևավորվի փոխադարձ վստահություն. «Գնում ենք բոլոր այն գործողություններին, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել այն անհրաժեշտ ճնշումը, որը պետք է  բերի ռեժիմի տապալմանը: Կոչ եմ անում լինել համարձակ, վճռական»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս