«Դե, բերեք լուրջ մարդկանց մասին խոսենք». Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց խոսել Անդրանիկ Նիկողոսյանի մասին

«Մեր երկրում խոսքի ազատությունն է, ու չեմ կարծում՝ պետությունը պետք է ցանկացած վերլուծաբանի, քաղաքագետի ու փորձագետի պատասխան տա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե երբ հանրությունը տեսնում է, որ բազմաթիվ պարգևների արժանացած որոշ քաղաքագետներ հայտարարում են, թե Հայաստանը սահմանադրության հանրաքվեի միջոցով փորձում են ընդգրկել Ռուսաստանի կազմում, ու չի լինում հստակ հակազդեցություն այդ հայտարարությանը, կասկածներ են առաջանում:

Է. Շարմազանովը հայտարարեց, որ ինքը չգիտի՝ ով է այդ մասին խոսել, ով է նման բան ասել: Դիտարկմանը, թե Անդրանիկ Նիկողոսյանի մասին է խոսքը, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Դե, բերեք լուրջ մարդկանց մասին խոսենք»: Հարցին էլ՝ այդ դեպքում՝ ինչո՞ւ եք «անլուրջ» մարդկանց պետական պարգևներ տալիս, ԱԺ փոխնախագահն այսպես պատասխանեց. «Դե, տվողները՝ նայած ինչի համար են տվել, ոնց են տվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031