Բաժիններ՝

«Նոր Հայաստանն» այսօր, չնայած եղանակային պայմաններին, գիշերելու է Ազատության հրապարակում

Չնայած Երևանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դիմումը, բայց նրանք պատրաստվում են գիշերն անցկացնել Ազատության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հիմնվելով «մշակույթի նախարարի նամակում բերված չակերտավոր հիմնավորումների վրա՝ ընդամենը ասվում է, որ դա մշակույթի հուշարձան է, և այդտեղ վրաններ ու շարժական զուգարաններ տեղադրելը կարող է հուշարձանին վնասել»:

Նա նշեց, որ իրենք, այնուամենայնիվ, պատրաստվում են գիշերը մնալ Ազատության հրապարակում, քանի որ հանրահավաքը շուրջօրյա է:

Հարցին՝ հաշվի առնելով այս եղանակային պայմանները, նաև այն, որ վրաններ թույլ չտրվեց տեղադրել՝ արդյոք հնարավո՞ր է պլաններում փոփոխություններ ակնկալել, Վ. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Չէ, հիմնական պլանում՝ ոչ, բայց մանրամասներում՝ միգուցե: Հավանական եմ համարում՝ ինչ-որ լուծումներ գտնենք, որ գիշերը կարողանանք մնալ: Հետո էլ, եղանակային պայմաններն էլ շատ վատը չեն, մի փոքր ցուրտ է, բայց տանելի է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս