«Բոլորը հասկացել են, որ մենք ինչ ուզենք՝ կանենք». Ժիրայր Սէֆիլյան

«Վստահ եմ, որ երեկվա մեկնարակը հզոր է եղել»,- քիչ առաջ Ազատության հրապարկում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով, եթե այսօր իրենց քանակը զիջում է երկեվա քանակին, դա չի նշանակում, թե թուլացել են: Սեֆիլյանը համոզված է, որ ավելի են հզորացել. «Բոլորը հասկացել են, որ մենք ինչ ուզենք՝ կանենք»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կոչ արեց զինվել համբերությամբ, վճռականությամբ, հաղթանակի հավատամքով. «Ոստիկանությունը գնդապետի ղեկավարությամբ խնդրեց եկույթ ունենալ, հրավիրեցինք, բայց չցանակցան մոտենալ բարձրախոսին, բայց փոխանցեցին, ասեցին գնդապետի մակարդակով, որ եթե մենք այսօր շեղվենք հայատարված երթուղուց, յուրաքանչյուրս կարող ենք ենթարակվել վարչական պատասխանատվության: Կարող ենք կրել ցանակացած պատասխանատվությունը, որը իրավաչափ է: Կոչ եմ անում գնդապետին պատասխանտվության ենթարկել նրանց, ովքեր երեկ բռնացան ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի վրա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031