Ինչո՞ւ ԲՀԿ- չի պաշտպանելու Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում

«Մենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրենք մեր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը»,- այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ միգուցե այս պահին Մակարի անունը ոչինչ չի ասում, բայց նա լուրջ փորձառություն ունի:

Հարցին՝ ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը չեք պաշտպանում, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց.

«Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հնարավորինս անաչառ, ես շատ հարգում եմ տիկին Փոստանջյանին, բայց ինքը շատ խիստ սուբյեկտիվ է, ինքը չպետք է խիստ ընդգծված, արմատական, ընդդիմադիր գործիչ լինի, նա շատ ակտիվ քաղաքական գործիչ է: Մեր կարծիքով՝ նա չպետք է լինի քաղաքական անձ, միայն այդ դեպքում նա կարող է լինել արդար արբիտրի դերում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29