«Հանրապետականի սիրտը մեծ ա». Սեյրան Սարոյանը՝ ՀՀԿ-ի՝ այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նորմալ է վերաբերվում ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությանը: Այսօր Ազգայի ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ս. Սարոյանն ասաց, որ կոալիցան «լավ բան է, միացում է, ուժեղանալ է»:

Հարցին՝ ՀՅԴ-ն կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, թուլացա՞ծ էր ՀՀԿ-ն, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Տո, խի ա թուլացած, ինչքան իրար հետ նորմալ լինեն, հավաքված լինենք, այնքան ուժեղ կլինենք, անպայման պետք է քանդվե՞նք»:

Այն հարցին էլ, թե մյուս քաղաքական ուժերի հետ է՞լ եք ձեր համագործակցությունը պատկերացնում, Ս. Սարոյան այսպես պատասխանեց. «Իհարկե՝ այո, շատ հնարավոր է, Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապեականի սիրտը մեծ ա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29